Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պիաֆի կյանքի գլխավոր 5 տղամարդիկ և ինքը՝ խառը ձևաչափով

01.22.2019


Օրերս Ռուսաստանի թատերական գործիչների միությանն ամառային միջազգային դպրոցի շրջանավարտները ներկայացրել են իրենց պատրաստած «Լռություն: Նվիրաբերում Էդիթ Պիաֆին» ներկայացումը: Հեղինակներն իրենց այս գործին տվել էին «հեքիաթ մեծերի համար» ենթախորագիրը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Ներկայացումը սկսվում է փողոցում: Երկար միջանցք, որը կարծես երկար մի փակուղի է Փարիզում, որտեղ հանդես էր գալիս Էդիթ Պիաֆը՝ իր հասակին անհամապատասխան բարձրախոսով, բայց երգելու հսկայական ցանկությամբ: Չէ՞ որ նրա համար ամենասարսափելին լռությունն էր՝ ոչ թե մեղեդու վերջը, այլ կյանքի վերջը:

Ներկայացումը նվիրաբերում է՝ պատում առանց խոսքի: Բայց ոչ բացարձակ լռության մեջ, այլ ճնճղուկների ծլվլոցի ներքո:

Դրանք հինգն են: Պիաֆի կյանքի գլխավոր 5 տղամարդիկ և ինքը: Ահա և ողջ խումբը:

Այս ներկայացումը առաջին անգամ ցուցադրվել է 2016թ.-ին՝ ամառային դպրոցում:

«Այն ինչ եղել է դպրոցում, ընդամենը հպում էր նրան, զգալու փորձ , ո՞ վ է նա մեզ համար, հետաքրքի՞ ր է արդյոք: Հիմա մարդիկ քիչ են և կարող ենք նրան զգալ ավելի խորը»,- իր կարծիքն է կիսել դերասանուհի Ռեգինա Խաբիբուլինան:

Իսկ ներկայացման ռեժիսոր Բորիս Կոնստանտինովը Մոսկվայի Օբրազցովի անվան տիկնիկային թատրոնի ռեժիսորներից է: Նրա բոլոր ներկայացումները հակում ունեն թեքվել դեպի հեքիաթի ժանր: Բացառություն չէ նաև «Լռությունը»:

Այստեղ շատ բան հորինովի է, հանելուկային: Սակայն գլխավորն, այնուամենայնիվ, իրական Էդիթ Պիաֆն է, նրա հայրը, ամուսինը, պրոդյուսերը, նաև՝ Պիաֆի կիրքը դեպի երաժշտությունը, երգը և պատումի մյուս հերոսները՝ ճնճղուկները:

Դրամատիկական դերասաններից պահանջվում էր գտնել ընդհանուր լեզու նաև ներկայացման մեջ ներառված տիկնիկների հետ...

Փարիզյան «Ժերնիս» կաբարեում տարածությունը մեծ չէ: Կամերային միջավայր է: Հանդիսատեսները մոտ 40 հոգի են: Էդիտ Պիաֆի կյանքի տխուր պատմությունն ու մահը այստեղ դժվար է ընկալվում ներանձնական տիրույթում: Այս ներկայացումը տիկնիկային թատրոնի, մնջախաղի, երաժշտության և պարի յուրահատուկ խառնուրդ է: Բայց այստեղ կա մեկ ուրիշ գլխավոր պահ. դա ամառային թատերական դպրոցի սաների հանդիպումն է հիշարժան 2016թ.-ից մի քանի տարի անց:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 785 անգամ