Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հաշվի առնելով գրական հենքի բազմաշերտությունը...

01.24.2019

Այսօր՝ հունվարի 24-ին, Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնը հանդիսատեսին է ներկայացրել ըստ Բորիս Պաստեռնակի հայտնի «Դոկտոր Ժիվագո» վեպի, կոմպոզիտոր Դավիդ Կրիվիցկու նույնանուն օպերան՝ համերգային ձևաչափով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «colta.ru»-ին:

Օպերայի համաշխարհային պրեմիերային մասնակցել են Մարինյան թատրոնի մենակատարները և այդ հաստատության ակադեմիայի երիտասարդ երգիչները:

Ռուսական դասական երաժշտության ավանդներով ստեղծված օպերայում կոմպոզիտորը փորձել է երեք պատկերով կառուցվածքի մեջ տեղավորել վեպի բոլոր ուղղությունները և հանգուցային դեպքերը: Նա երաժշտական հյուսվածքը նույնպես իրականացրել է հաշվի առնելով գրական հենքի բազմաշերտությունը: Օպերայում կան նաև ընդգծված սալոնային ռոմանսի մեղեդիներ, նաև ռուսական մշակույթում տարածված քառատողային երգասացություն (չաստուշկա) և 20-րդ դարի վերջերին բնորոշ նեոռեալիստական ձայնապատկերներ:

Այս օպերայի կատարմանը մասնակցում են 35 մենակատար, երգչախմբի եռապատիկ կազմ, նաև՝ մանկական երգչախումբ:

Դավիդ Կրիվիցկին (1937-2010թթ.) ավելի քան 1500 ստեղծագործությունների հեղինակ է՝ այդ թվում օպերաների, բալետների, սիմֆոնիաների, գործիքային կոնցերտների, կամերային ստեղծագործությունների: Նա երաժշտություն է գրել նաև կինոյի և թատերական ներկայացումների համար:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 808 անգամ