Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նոր թատրոնին տրամադրվածը առավել քան շքեղ է

01.25.2019


Մոսկվայում բացվել է մի նոր թատերական հարթակ: Բալչուգ կղզում կինոռեժիսոր Սերգեյ Սոլովյովի գլխավորությամբ «բնակություն է հաստատել» ՍԱՍ թատրոն-ստուդիան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Այս իրադարձությանը հայտնի արվեստագետը սպասել է 30 տարի: Բայց այն ինչ դրվել է նրա թատրոնի տրամադրության տակ առավել քան շքեղ է: Թատրոնը կգործի Մոսկվայի կենտրոնական «Կրասնի Օկտյաբր» շրջանում տեղակայված Կայսերական զբոսանավային ակումբի առանձնատանը:

ՍԱՍ թատրոն-ստուդիայում Սոլովյովը բեմադրություններ է պատրաստում Համառուստանյան կինոինստիտուտում տարբեր տարիներին իր մոտ սովորած սաների հետ: Անցած տարիներին արդեն մոսկվացի ու սանկտ-պետերբուրգցի հանդիսատեսներին են ներկայացվել տասնյակ բեմադրություններ:

Թատրոնի տարվա պաշտոնական մեկնարկից օրեր անց ստացած այս նոր ստեղծագործական հնարավորության մասին խոսելով Սոլովյովը նշել է, որ. «Սա սարսափելի նման է Տարկովսկու «Հայելի» ֆիլմի դեկորացիաներին»: Կինոռեժիսորը նույնիսկ հավաստիացրել է, որ. «Այստեղ սավառնում է նրա (Տարկովսկու-խմբ.) ոգին»:

Նոր թատրոնի հանդիսասրահը նախատեսված է 100 մարդու համար: Առաջին ներկայացման պատիվը Սոլովյովը վստահել էր իր երիտասարդ սանուհի Տատյանա Սամբուկին: Ցուցադրվեց «Իշխանուհի Մերի» ներկայացումը, որը Լերմոնտովի «Մեր ժամանակների հերոսը» վեպի բեմականացված տարբերակն է:

Ըստ Սերգեյ Սոլովյովի, թատրոն-ստուդիան արդեն արվածը պահպանելու հնարավորություն ընձեռող շատ կարևոր գաղափար է:
Ասենք, որ առաջիկայում նոր թատրոնի հիմնադիրը իր հանդիսատեսին կներկայացնի «Իվանով» ներկայացումը, որը կցուցադրվի առանձնատան ցուցասրահում, որտեղ մի փոքր ավելի շատ թվով մարդ տեղավորելու հնարավորություն կա:



Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 766 անգամ