Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոյրաները գրեթե պետերբուրգցի են դարձել

02.05.2019

Ռուսական թատերական գլխավոր մրցանակաբաշխության՝ «Ոսկե դիմակի» օրակարգում այս օրերին Սանկտ-Պետերբուրգի նահանգային տիկնիկային թատրոնի «Պետրոգրադի շրջանի «Մոյրան» ներկայացումն է: Բեմադրությունը մրցանակների է հավակնում միանգամից 5 անվանակարգերում: Անսովոր տիկնիկ ձեռնոցները փիլիսոփայերեն պատմում են երջանկության մասին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում է անելով «tvkultura.ru»:

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում մոյրաները գրեթե պետերբուրգցի են դարձել: Նրանք իրենց ձևի մեջ շատ քաղաքակիրթ են, մելանխոլիկ և սիրում են ոտքով զբոսնել, հիանալ քաղաքի գեղեցիկ տեսարաններով: Իրադարձությունները ծավալվում են մեր օրերում: Մկրատների կորուստը, որոնցով աստվածուհիները կտրում են մարդկանց ճակատագրի թելերը, հանգեցնում են անսպասելի շրջադարձերի:

Ձեռնոց-տիկնիկները տարբեր են՝ բրդե, գործվածքային: Այդպիսին են նաև հերոսները: Նրանք շատ են: Յուրաքանչյուրը ներկայացման մեջ ունի իր պատմությունը:

Պիեսի հեղինակը պետերբուրգցի հայտնի դրամատուրգ Կոնստանտին Ֆեդերովն է: Ներկայացումը պատրաստվել է ստեղծագործական լաբորատորիայի շրջանակներում, որը ստեղծվել է նահանգային տիկնիկային թատրոնի բազայի հիման վրա:: Թատրոնի տնօրեն Օլեգ Լաբոզինը կարծում է, որ լաբորատորային շարժումը միշտ էլ զարգացնում է դրամատիկական թատրոնը: Դա նպաստում է երիտասարդ սերնդի դերասանների մասնագիտական աճին: Հիմա այդպիսի մոտեցման անհրաժեշտություն է զգացվում նաև տիկնիկային թատրոնում:

Թատրոնի տնօրենը նաև այն կարծիքին է, որ տիկնիկային թատրոնների համար ժամանակակից պիեսները գործնականում քիչ են: Հենց այդ պակասն էլ նրանք լրացրել են լաբորատորիայի միջոցով: Եվ հեղինակավոր ազգային թատերական մրցանակին հինգ անվանակարգերում հավակնություն ունենալը դրա ապացույցն է:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 784 անգամ