Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առաջարկել է մշակույթի դեպարտամենտի դասախոսությունը վերածել բեմադրության

02.06.2019

Այսօրը՝ փետրվարի 6-ը, իր ստեղծագործական երեկոն Մոսկվայի «Ժամանակակից պիեսի թատրոնը» նվիրել է քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտին: Այստեղ մենաներկայացմամբ հանդես է գալու Ռուսաստանի մայրաքաղաքի մշակույթի գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին: Նա կներկայացնի «Պատմություններ պատմության միջից: Ալեքսանդր Կիբովսկու մենախոսությունները» խորագրով նախագիծը, որը ներկայացնում է իրական պատմությունների և փաստաթղթերի վրա հիմնված թատերական բեմադրությունների շարք: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Այս մտահղացման հեղինակը «Ժամանակակից պիեսի թատրոնի» գեղարվեստական ղեկավար Իոսիֆ Ռայխելգաուզն է, որը մի անգամ լսել է Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի ղեկավարի դասախոսությունը և այդ նույն թեմայով առաջարկել է ստեղծել բեմադրություն:

«Լինելով 19-րդ դարի զինվորական, պալատական, հասարակիական հարաբերությունների առաջին կարգի մասնագետ, Ալեքսանդր Վլադիմիրովիչն ուսումնասիրել է Պուշկինի և Դանտեսի դուելի հարցը՝ բացահայտելով չափազանց հետաքրքիր փաստեր:»,- մենաներկայացման մասին տարածած հաղորդագրության մեջ նշում է թատրոնի մամլո ծառայությունը:

Այս նախագծով ցուցադրվող առաջին ներկայացումը կոչվում է «Հնարավոր չէ փրկել Պուշկինի կամեր-յունկերին»:

Ավելորդ չէ նշել, որ նույն թեմային անդրադարձող բայց մի փոքր այլ՝ «Փրկել Պուշկինի կամեր-յունկերին» վերնագրված. բեմադրություն արդեն գոյություն ունի թատրոնի խաղացանկում և հաջողությամբ ցուցադրվում է հինգերորդ տարին անընդմեջ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 823 անգամ