Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմադրվել է 2013թ.-ի բեսթսելլեր «Տելլուրիա» վեպը

02.07.2019


Այսօր՝ փետրվարի 7-ին, Մոսկվայի Տագանկայի թատրոնում հայտնի ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը հանդիսատեսին առաջին անգամ կներկայացնի «Տելլուրիա» վերնագրով ներկայացումը, որը ժամանակակից գրող Վլադիմիր Սորոկինի նույնանուն բեսթսելլերի նրա bemakan ընթերցումն է: Սա այս գրողի հետ թատերական տարածքում իրականացված երկրորդ աշխատանքն է: Առաջին անգամ Բոգոմոլովը «Տելլուրիա»-ի հեղինակի հետ թատերական տիրույթում համագործակցել է Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնում: Նրանք համատեղ պատրաստեցին Հենդելի «Ժամանակի և ճշմարտության հաղթարշավը» օպերան, որի լիբրետոն հեղինակել է Սորոկինը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

«Տելլուրիա» վեպը լույս է տեսել 2013թ.-ին և անմիջապես վերածվել է բեսթսելլերի, արժանացել է ռուսական հեղինակավոր «Մեծ գիրք» գրական մրցանակին, իսկ Վենետիկի ժամանակակից արվեստի 56-րդ բիենալեում «Տելլուրիա» անունով, նույնիսկ, հատուկ տաղավար է բացվել...

«Խուսափուկ սյուժե և հղկված գրական սառը լեզու, արխայիկ կերպարներ, ֆանտասմագորիկ հերոսներ և հայացք ապագայից ներկայի վրա... Այս բոլոր դժվարակառույց հեղինակային լաբիրինթոսները ռեժիսոր Բոգոմոլովը տեղափոխել է բեմ»,- ներկայացնում է թատրոնի մամլո ծառայությունը:

Ներկայացմանը որպես դերասան մասնակցում է նաև ինքը՝ Բոգոմոլովը: Հանդիսատեսը բեմի վրա հնարավորություն ունի դիտել նաև Տագանկային թատրոնի տնօրեն, դերասանուհի Իրինա Ապեկսիմովայի խաղը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 965 անգամ