Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացումը հանվել է խաղացանկից արտիստի մահվան պատճառով

02.11.2019


Սերգեյ Յուրսկու բեմադրած «Reception» ներկայացումը հանել են Մոսսովետի անվան թատրոնի խաղացանկից: Դրա փոխարեն կներկայացվի մեկ այլ բեմադրություն: Այդ մասին թատրոնի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Յուրսկին այդ ներկայացումը պատրաստել է ըստ Իգոր Վացետիսի նույնանուն պիեսի: Այս երկու արվեստագետների համագործակցությունը շատ բեղմնավոր է եղել: Բացի այդ նրանց համագործակցության արդյունքում Մոսսովետի թատրոնում Յուրսկին բեմադրել է ևս երկու ներկայացումր ( «Նախալոգարան», «Պոլոնեզ կամ աբսուրդի երեկո»), որոնք այսօր էլ կազմում են խաղացանկի մաս:

Խաղացանկից հանված ներկայացումը այն մասին է, որ մի փոքր հյուրանոց ինչ-որ խորհրդավոր պատճառով հայտարարվել է ինֆեկցիայի կենտրոն: Այս լոկալ իրավիճակը ձեռք է բերում տիեզերական չափեր և ներկայացնում է շրջակա աշխարհի գրոտեսքային նկարագիրը: Ներկայացման մեջ կա այլաբանություն և էքսցենտրիզմ, հումոր և դրամատիզմ, սյուժեի լարվածություն և դրա նյութականացման նուրբ թեթևություն: Պատումի կենտրոնում Ռոման Պլոտկինի վառ և խորհրդավոր կերպարն էր, որը մարմնավորում էր Յուրսկին:

Սերգեյ Յուրսկին մահացել է փետրվարի 8-ին, կյանքի 84-րդ տարում: Նրա աճյունը հուղարկավորվել է այսօր՝ փետրվարի 11-ին, Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը:





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 880 անգամ