Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բարձր մակարդակի հասած բեմադրությամբ վերադառնալու ռեժիսորի ակնկալիքները

02.16.2019

Ցանկացած հյուրախաղ միշտ սեփական աշխատանքը վերագնահատելու առիթ է թատրոնի համար, ռեժիսորի, դերասանի թարմ հայացք սովորական դարձած ներկայացման վրա. Արդյո՞ք դեռ այն (բեմադրությունը-խմբ.) ապրում է, թե՞, արդեն, նրա կյանքն ավարտվել է:- Օրերս Լոնդոնում Մոսկվայի Պուշկինի անվան թատրոնում, իր «Բարի մարդը Սեզուանից» ներկայացման հաջող ցուցադրությունների արդյունքները ամփոփելով, ասել է ռեժիսոր Յուրի Բուտուսովը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Հյուրախաղերը, ըստ նրա, արտակարգ կարևոր են, որպեսզի կարողանաս գնահատել, թե, արդյո՞ք, դեռ դիմանում է ներկայացման ձևը, թե՞ ինչ-որ պտուտակներ պետք է ձգել, մաքրել, ուղղուել...

Այդ առումով բացառություն չեն եղել նաև այս լոնդոնյան հյուրախաղերը: «Մենք այստեղ շատ բան ենք արել,- նշում է Բուտուսովը,- շատ և բավականին հետաքրքիր էինք փորձեր անում, ուղղում հին ռիթմերը»;

Նրա գնահատմամբ իր ներկայացման մեջ ժամանակի ընթացքում շատ լուրջ ռիթմի փոփոխություններ էին կատարվել, որոնք բեմադրությունը տարել էին ոչ դեպի լավ ուղղությամբ, և «ինչպես ինձ է թվում, մեզ հաջողվեց ուղղումներ իրականացնել»,- ամփոփել է իր ձեռքբերումների ստեղծագործական արդյունքները Բուտուսովը:

Ի դեպ, այսօր Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում գլխավոր ռեժիսորի պաշտոնը զբաղեցնող Յուրի Բուտուսովի կարծիքով յուրաքանչյուր հյուրախաղ միշտ տագնապ է պարունակում՝ միշտ նոր հանդիսատես, նոր բեմ... «Ես հաճախ չեմ թռչում ընկերներիս հետ, բայց առանց դրա էլ լավ գիտեմ, որ ցանկացած մեծ քաղաք իր հանդիսատեսն ու մթնոլորտն ունի: Կարևոր չէ, թե դա արտասահմանյան հյուրախաղեր են, թե՞ այցելություն Ռուսաստանի տարածքում»,- ասում է Բուտուսովը:

Հաջող հյուրախաղերի և այնտեղից առավել բարձր մակարդակի հասած բեմադրությամբ վերադառնալու ակնկալիքներն իրականացված տեսնելու հարցերում նա կարևորում է նաև թատերախմբի փորձը, թատրոնի ղեկավարության որակը, բոլոր մյուս օղակների պրոֆեսիոնալ պատրաստվածության մակարդակը և այլն:

Բուտուսովի ընթերցմամբ ներկայացվող «Բարի մարդը Սեզուանից» պիեսի բեմական կյանքին ծանոթ հանդիսատեսն ու մասնագետն անմիջապես կարձանգրեն, որ որակական մեծ տարբերություն կա նախորդ մոտ 6 տարիների ընթացքում ցուցադրվող մոսկովյան և տակավին օրերս լոնդոնյան հյուրախաղերում ներկայացված բեմադրությունների որակի մեջ: Ստացվում է տպավորություն, որ դերասանների խաղում, և, նույնիսկ, երգերի տեքստերում նոր միտք է հայտնվել: Դրանցում զգացվում է քաղաքական, քաղաքացիական հնչողություն, որը նախկինում չէր արձանագրվում կամ զգացվում էր շատ ավելի թույլ:

Բուտուսովը նշում է, որ այդ տարիների ընթացքում շատ բան է փոխվել նաև Ռուսաստանում և հիմա իր համար առանձնահատուկ կարևորություն ունի մոտեցումը թեմային: Ըստ նրա հիմա այնքան էլ էական չէ պարզաբանելու համար «թե ինչ է բարին, և ինչ է չարը», որքան օգնության, մարդու նկատմամբ ուշադրության, նրան հասկանալու թեմայի շեշտադրումը:

«Մարդը ամենակարևորն է հողագնդի վրա: Եվ այն, ինչը որ այսօր մեզ թույլատրում ենք այնքան հեշտորեն՝ միմյանց վրա շպրտելով սպառնալիքներ, չգնահատելով այն ինչ-որ ունենք, հրեշավոր է: Եթե դա չդադարեցվի, ապա այն ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Մենք կորցնում ենք մարդուն...»,- ընդգծել է Բուտուսովը:



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 1108 անգամ