Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կցուցադրեն ներկայացում Հյուսիսային Կորեայի այսօրվա առաջնորդի մասին

03.02.2019


ԱՄՆ-ի Դալլաս քաղաքի թատերական կենտրոնն ամեն թատերաշրջան իր հանդիսատեսին ներկայացնում է 5-7 նոր նոր բեմադրություն: 2019-2020թթ. տարում իր թարմացվող խաղացանկում կենտրոնը նախատեսել է 7 նոր թատերախաղ: Այդ մասին տեղեկացում է «taglur.am»-ը՝ հղում անելով «americantheatre.org»-ին:

Բազմաժանր և տարբեր թեմաների անդրադարձող պիեսների շարքում թատրոնը հայտագրել է նաև Դոն Խ.Նգուենի «Բարձրագույն առաջնորդը ստեղծագործությունը, որը պատմում է Հյուսիսային Կորեայի այսօրվա առաջնորդ Քիմ Չեն Ինի կյանքի երիտասարդական տարիների մասին, երբ նա դեռ յուրահատուկ քաղաքական համակարգ ունեցող այդ երկրի Բարձրագույն առաջնորդը չէր...

Ասենք որ, արդեն, 4-րդ տարին է, ինչ Դալլասի թատերական կենտրոնն իր նոր թատերաշրջանում նախատեսում է նաև անվճար ելույթ: Նախօրոք ծրագրված ներկայացումը պատրաստելու նպատակով կենտրոնի անդամները և պրոֆեսիոնալ արվեստագետները հավաքվում, պատրաստում և անվճար ցուցադրում են ներկայացում՝ հասցեագրված լայն հանրությանը:

Դալլաս քաղաքի թատերական կենտրոնը 2017թ.-ին դարձել է «Թոնի» մրցանակի դափնեկիր:

Այն հիմնադրվել է 1959թ.-ին:



Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 817 անգամ