Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանդիսասրահը պետք է փորձի վերականգնել կորցրած հիշողությունը

03.07.2019


Վերջերս Բրիտանիայի մայրաքաղաքում մեկնարկել է իմմերսիվ թատերական ներկայացման գործընթաց, որը ցուցադրությունը անհատականացնելու նպատակով կիրառում է հանդիսասրահի վերաբերյալ օն-լայն տվյալներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «thestage.co.uk»-ին:

Թատերախաղի այս ձևաչափը մտահղացել են «Any One Thing» ընկերության տեխնալոգիական ձեռներեցներ Փոլ Ֆարնելլը և Ջասթին Ֆայլսը, որոնց նպատակն է ստեղծել արվեստի մեջ տեխնալոգիաների հնարավորությունները ուսումնասիրող հետաքրքրաշարժ թատրոն:

Ընկերությունը իր առաջին ներկայացումը, որն ունի «Հիշողություն» վերնագիրը, անցկացրել է գաղտնի: Այսօր, սակայն, արդեն հայտնի է, որ այդ ներկայացման մեջ սյուժեի որոշակի հատվածները և ռեկվիզիտը նախատեսված են առանձին հանդիսատեսների համար: Դրանք նախապատրաստվել են հանդիսատեսների այն անձնական տվյալների կիրառմամբ, որոնք տեղադրված են եղել համացանցում:

«Any One Thing» ընկերությունը ներկայացման մեջ կիրառում է ծրագրային ապահովություն և տեխնալոգիաներ, որոնք սովորաբար օգտագործվում են մարքեթինգի անհատականացման և գովազդի համար: Այն նաև իր միջամտություններով որոշակի փոփոխություններ է կատարում ներկայացման մեջ տվյալ կերպարի հետ առնչվող ինչ-ինչ դրվագներում՝ ընդհուպ մինչև նրա աշխատանքային գործունեության տվյալները պահպանող հիշողությունը ջնջելը:

Ողջ ներկայացման ընթացքում հանդիսասրահը պետք է փորձի վերականգնել այդ կորցրած հիշողությունը:

Ֆայլսը հույս ունի, որ այս նախագծի իրականացումըը մարդկանց ավելի խոր տեղեկություններ կփոխանցի այն տվյալների մասին, որոնք նրանք դնում են օն-լայն տիրույթում:

«Մեր պատասխանատվությունից դուրս է և մենք մտադիր էլ չենք ասելու, որ դուք չպետք է ձեր անձնական տվյալները բաժանեք, սակայն մենք ցանկանում ենք, որպեսզի յուրաքանչյուրը նման որոշումները կայացնի գրագետ ձևով և ոչ թե պարզապես մտածի, որ ամեն ինչ անվճար է: Իրականում դա այդպես չէ...»,- ասում է Ֆայլսը:

«Դուք վճարում եք շատ անգամ ավելին անվճար ներդիրի համար, որը ստացել եք ինչ-որ մի խոշոր բրենդից, քան այն իրի համար, որը սեփական փողով գնել եք փաբում»

«Հիշողությունը» ընկերության առաջին ներկայացումն է, սակայն Ֆայլսը ասել է, որ հուսով է առաջիկայում լսարանը մեծացնել և պատրաստել հանդիսասրահի վրա տեխնալոգիաների ներգործությունն ուսումնասիրող առավել ծավալուն ներկայացումներ:

Նա նշել է, որ իրենց ստեղծած շոուները օրինակ կծառայեն այն բանի, թե ինչպես են տեխնալոգիաները անդրադառնում թատրոնի և կենդանի փորձի վրա: «Թեև մենք տեխնիկական ոլորտի ներկայացուցիչներ ենք, բայց նույնպես արվեստագետներ ենք և ցանկանում ենք, որպեսզի այս բարդ թեմաները լինեն այն, ինչը յուրաքանչյուր մարդ կարող է վերապրել թատրոնում»,-ասել է Ֆայլսը:

«Հիշողություն» ներկայացման տեքստի հեղինակը Ռիչարդ Պուչչին է և այն Լոնդոնում կներկայացվի մինչև ապրիլի 28-ը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 945 անգամ