Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է Վլադիմիր Էտուշը

03.09.2019

96 տարեկան հասակում Մոսկվայում մահացել է թատրոնի և կինոյի արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը: Այդ մասին դերասանի դստեր տարածած տեղեկատվությունը ռուսական լրատվամիջոցներին փոխանցում է «taglur.am»-ը:

Հայտնի դերասանին հետխորհրդային տարածքում ճանաչում են, որպես կատակերգության և վերակերպավորման հիանալի վարպետի:

Հանդիսատեսների լայն շրջանակներին նա հայտնի է ռեժիսոր Լեոնիդ Գայդայի «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» (1966թ.) և խորհրդային չինովնիկ Սաախովի, «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտություն» (1973թ.) ֆիլմերում Անտոն Սեմյոնովիչ Շպակի մարմնավորած կերպարներով, «Բելոռուսֆիլմ» ստուդիայում Լեոնիդ Նեչաևի բեմադրած «Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները» (1975թ.) ֆիլմում Կառաբաս-Բառաբասի դերակատարմամբ և էլի մի քանի տասնյակ կինոնկարներից:

Նա հսկայական ավանդ ունի նաև մոսկովյան մի շարք թատրոններում և մասնագիտական կրթական հաստատություններում իրականացրած իր աշխատանքներով:

Վլադիմիր Էտուշը երկրորդ աշխարհամարտի մասնակից է: Նրա երկարամյա ծառայությունները հայրենիքին և բեմարվեստին նշանավորվել են բազմաթիվ միջազգային,պետական, հասարակական, մասնագիտական մրցանակներով և պարգևներով:

Թեև արտիստը կյանքի վերջին շրջանում հիվանդ էր, բայց շարունակում էր աշխատել: Վերջին անգամ նա հայրենի Վախթանգովի անվան թատրոնի բեմ է դուրս եկել 2018թ.-ի դեկտեմբերի 8-ին՝ «Բենեֆիս» ներկայացման մեջ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 703 անգամ