Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կհետևեն ներկայացման ստեղծման գործընթացին

03.13.2019


Մոսկվայի «Նիկիտյան դարպասների մոտ» թատրոնում մասնագիտական օրվան ընդառաջ, մարտի 23-ի լույս 24-ի գիշերը ռեժիսոր Մարկ Ռոզովսկին կանցկացնի բեմադրության նախապատրաստվող «Պարող մարդուկներ» մյուզիքլի բաց փորձ: «Գիշերը թատրոնում» միջոցառման ընթացքում հանդիսատեսները կհետևեն ներկայացման ստեղծման գործընթացին, որի պրեմիերան նախատեսված է Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին: Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»-ն:

Ակցիայի ժամանակ հանդիսատեսները նաև հնարավորություն կունենան ծանոթանալու 18-րդ դարի կառույց հանդիսացող, Մոսկվայի 1812թ.-ի հրդեհից անվնաս մնացած թատրոնի շենքի ներքին կառուցվածքին:

«Գիշերը թատրոն» այցելած հանդիսատեսները հնարավորություն կունենան ծանոթանալ նաև թատրոնի բեմադրական արտադրամասերի աշխատանքին, կայցելեն դիմահարդարաններ, լուսանկարվել թատերական անդրկուլիսներում և այլն:

Իսկ ամենավերջում առաջատար արտիստների մասնակցությամբ «Գիշերը թատրոնում»-ը կեզրափակվի երաժշտական-բանաստեղծական միջոցառմամբ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 816 անգամ