Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մայրաքաղաքային թատրոնը մասնաճյուղ է բացել գավառում

03.23.2019

Ռուսաստանի գավառային քաղաքներից մեկում՝ Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզի Կոգալիմ քաղաքում Մոսկվայի նշանավոր Փոքր ակադեմիական թատրոնը բացել է իր մասնաճյուղը: Այս հարթակի շինարարությունը տևել է երկու տարի: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

2019թ.-ին, Ռուսաստանում հռչակված թատրոնի տարում շահագործման հանձնված այս թատերական տարածքը իր տեխնիկական մակարդակով և հագեցվածությամբ ոչնչով չի զիջում մոսկովյան թատրոններին:

Կոգալիմը առաջին գավառային քաղաքն է, որտեղ գործունեություն է սկսում Փոքր ակադեմիական թատրոնը: Սա կդառնա Մոսկվայի երկու բեմերին զուգահեռ գործող թվով 3-րդ հարթակը: Նախատեսվում է, որ ամեն ամիս այստեղ Փոքր թատրոնի հիմնական խաղացանկից կներկայացվի 8-12 բեմադրություն՝ Մոսկվայից ժամանած արտիստների կատարմամբ::

«Տնակ կառուցելը ամենագլխավորը չէ: Գլխավորն այն բովանդակությամբ լցնելն է: Այդ պատճառով մենք այստեղ ենք բերել մեր ցուցահանդեսից որոշակի տարրեր, որոնք մշտապես կփոփոխվեն»,- նշել է Մոսկվայի փոքր թատրոնի տնօրեն Թամարա Միխայլովան:

Ասենք, որ նոր թատրոնն արտաքինով շատ ընդհանրություններ ունի Մոսկվայի Մեծ Օրդինկայում գտնվող նշանավոր մշակութային կառույցի հետ: Բացի այն, որ ինտերյերը իր գույներով կրկնում է մայրաքաղաքային թատրոնի համապատասխան միջավայրին, շատ դեկորներ նույնպես կրկնօրինակում են մայր թատրոնի շենքում եղածները:

Առաջին ներկայացումը որը իրենց նոր բեմահարթակում ցուցադրեցին Փոքր թատրոնի արտիստները,Ալեքսանդր Օստրովսկու «Ամեն իմաստունին բավարար է պարզություն» կատակերգությունն էր:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 1016 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների