Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տարբեր քաղաքներում գործող երկու հնագույն թատրոնները կմիավորվեն

03.28.2019


Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան և Յարոսլավլ քաղաքի Վոլկովի անվան թատրոնները կմիավորվեն որպես առաջին ռուսական ազգային թատրոն: Մի քանի տարի հետո այս համալիրին կմիանա նաև Մոսկվան: Այդ մասին Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու նախօրեին արած հայտարարությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

«Մենք այսօր ներկա ենք հնագույն թատրոնների ներքևից սկսված պատմական նախաձեռնությանը, որոնցից յուրաքանչյուրը հավակնում էր այն բանին, որ կոչվի առաջին ռուսական ազգային թատրոն: Սա չի լինի Ալեքսանդրինյան և Վոլկովյան թատրոնների պարզապես ձևականորեն կազմակերպված միավորում: Սա կլինի առաջին Ազգային թատրոնի պատմականորեն պայմանավորված վերաստեղծում»,- թատրոնի միջ(ազգային օրվա կապակցությամբ տեղի ունեցած մամլո ասուլիսում ասել է Ռուսաստանի մշակույթի գերատեսչության ղեկավարը:

Այս գաղափարն առաջ են քաշել հենց իրենք՝ թատրոնները: Վոլկովի անվան թատրոնը ռուսական առաջին պրոֆեսիոնալ թատրոնն է, որը հիմնադրվել է 1750թ.-ին: Այսօր այն գլխավորում է Եվգենի Մարչելլին: Իսկ Ալեքսանդրինյան լեգենդար թատրոնը հիմնադրվել է 1756 թ-ին: Այն համարվում է ամենահին ազգային թատրոնը: Այն գլխավորում է Վալերի Ֆոկինը:

Փորձագետների կարծիքով կարևոր է, որ հենց վերջինս լինի երկու մշակութային հաստատությունների միավորմամբ ստեղծվող Ռուսաստանի խոշորագույն թատերական ինստիտուցիոնալացված կառույցի՝ Ազգային թատրոնի ղեկավարը:

«Բոլոր թատրոնները իրենց անհատականությունը պահպանում են: Եվ ստեղծագործական ղեկավարությունը և ծառայությունները, այս ամենը պահպանվում են: Այլ խնդիր է, թե ինչու ենք մենք միավորվում: Միավորվում ենք ընդհանուր գեղարվեստական ծրագրի համար: Դա է գլխավոր խնդիրը»,- բացատրել է Վալերի Ֆոկինը:

«Ոչ մի ներքին կասկած չկա, որ սա շատ հետաքրքիր,ինչ-որ շատ լուրջ պատմական հետաքրքիր շրջանի ավարտ է, որն անցավ Ֆյոդոր Վոլկովը՝ սկսելով Յարոսլավլում, հետո Մոսկվայում, ապա Պիտերում: Եվ հանկարծ այս միավորումը՝ երեք հարթակների ի հայտ գալը երեք քաղաքներում՝ Յարոսլավլ, Պիտեր,Մոսկվա: Եվ ընդհանուր թատրոն: Իհարկե դետալների մեջ այս ամենը դեռ կմշակվի և կճշտվի, և մենք կհասկանանք, թե որ տարածության մեջ ենք աշխատելու: Սակայն գաղափարն ինքը մեզ խելահեղորեն դուր է գալիս...»,- ասել է Յարոսլավլի Ֆյոդոր Վոլկովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Եվգենի Մարչելլին:







Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 722 անգամ