Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իրանցի արտիստները թատերական շաբաթը բացեցին նակալներով

03.30.2019

Այսօր՝ մարտի 30-ին, Մոսկվայում կայացել է Իրանի թատրոնին նվիրված շաբաթԻ բացումը: Այդ մասին տեղեկացնում է «tvkultura.ru»-ն:

Այս նախագիծը հեղինակել է Մոսկվայի կոնսերվատորիան, որտեղ արդեն 20 տարի ուսումնասիրում են իրանական երաժշտական և թատերական մշակույթը:

«Մենք այստեղ ենք բերել ժամանակակից դրամատուրգների գործեր: Դա «Լռության բնակավայր», «Մեդեա» և և այս փառատոնի համար հատուկ ստեղծված բեմադրություն Է, որի հեղինակը դրամատուրգ Հադի Հաբիբին է»,- նշել է նախագծի համակարգող Մարգարիտա Կարատիգինան:

Փառատոնը բացվել է Մոսկվայի «Ստանիսլավսկու տան մոտ» թատրոնում՝ իրանական դասական երաժշտությամբ: Ելույթներով հանդես են եկել պատմիչ-նակալիները:

«Նակալը» իրանական բեմարվեստի դրամատիկական ժանրի տեսակ է: Այն դարեր շարունակ կարևոր տեղ է գրավել Իրանի հասարակական կյանքում և դրսևորվել է թե երկրի ղեկավարների պալատական կյանքում և թե հասարակ ժողովրդի մեջ: Կատարողը (նակալը) բանաստեղծական հանգով կամ արձակ խոսքով ներկայացնում է պատմություններ՝ այդ ընթացքում օգտագործելով ձեռքերի ու մարմնի պլաստիկան: Նրա ելույթը հաճախ ուղեկցվում է երաժշտությամբ:

Այս արվեստի միջոցով սերնդեսերունդ են փոխանցվում առասպելական և էպիկական պատմություններ:

Հանդիսատեսներին են ներկայացվել նաև ավազներ, որոնք իրանական արվեստում դասական երգասացության յուրահատուկ նմուշներ են:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 693 անգամ