Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փոխել ինքնախարխլման եղանակով գոյատևելու ձևը

04.03.2019

Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնը հայտարարել է բրիտանացի խորեոգրաֆ Աքրամ Խանի «XENOS» ներկայացման վերջին ցուցադրությունների մասին, որտեղ հանդես է գալիս հենց ինքը՝ աշխարհահռչակ պարողը: Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»-ն:

«XENOS»-ը խորոգրաֆ Աքրամ Խանը նվիրել է միլիոնավոր հնդիկ այն զինվորներին, որոնք Բրիտանական կայսրության կողմից կռվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ մնալով անհայտ:

«Խորհելով պատերազմի և զոհերի մասին, Խանը պարի լեզվով զրուցում է ինքնախարխլման եղանակով գոյատևելու ձևը փոխելու անհրաժեշտության մասին, որին մարդկությունը վարժվել է»,- նշվում է ներկայացման ծրագրում:

Ներկայացման հերոսը Հնդկաստանցի մի պարող է: Այս կերպարի միջոցով բալետի հեղինակը և կատարողը իրեար է միացնում հնդկական «կաթհակ» պարը և ժամանակակից խորեոգրաֆիայի պլաստիկայի լեզուն:

Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ծագումով հնդիկ բրիտանացի խորեոգրաֆի հետ համագործակցությունը դադարեցնում է կապված Աքրամ Խանի պարողի կարիերան ավարտելու պատճառով:

Ավելացնենք, որ «XENOS»-ի պրեմիերան կայացել է 2018թ.-ին:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 666 անգամ