Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տիկնիկային թատրոնում առաջին անգամ

04.11.2019


Ապրիլի 20-ին. Մոսկվայում, Օբրազցովի անվան տիկնիկային թատրոնում առաջին անգամ կանցկացվի բաց դաս այն դպրոցականների համար, որոնք երեկոյան ցուցադրվելիք «Դոն Կիխոտ» բեմադրության համար տոմսեր ունեն:

Այդ մասին իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել ՌԴ –ի մշակույթի նախարարությունը, որտեղ մասնավորապես նշվում է, որ . «Բաց դասը կնվիրվի Սերվանտեսին և նրա հերոսին՝ Դոն Կիխոտին:»:

Բաց դասի ծրագրով նախատեսված է փոքրիկ ճամփորդություն թատրոնի թանգարանում, ստեղծագործական հանդիպում ներկայացման հեղինակների հետ:

Երեխաները նաև կկատարեն թատրոնի թանգարանի հետ համատեղ քաղաքային մեթոդական կենտրոնի մշակած գրական և ռուսաց լեզվին վերաբերվող հանձնարարություններ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 811 անգամ