Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Միջազգային փառատոնը բացվեց դեբյուտանտների ներկայացմամբ

04.17.2019

Այսօր, ապրիլի 17-ին, Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնում «Ձմեռային ճանապարհ» ներկայացմամբ բացվել է «Dance Open» բալետի 18-րդ միջազգային փառատոնը: Այդ մասին տեղեկացնում է «tvkultura.ru»-ն:

«Ձմեռային ճանապարհ»-ը ներկայացնում է Ցյուրիխի բալետը, որն առաջին անգամ է հանդես գալիս Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում:

«Dance Open» բալետի փառատոնը ներկայացնում է տարբեր ժանրերի և ոճերի պարային բեմադրություններ:

«Յուրաքանչյուր տարի մենք աշխատում ենք հրավիրել լավագույն պրեմիերաները, լավագույն ներկայացումները, որոնք թողարկվել են նախորդ թատերաշրջանի ընթացքում: Շատ հաճելի է, որ այս տարվա ծրագրում ընդգրկվել են հիանալի կոլեկտիվներ՝ իրենց լավագույն ներկայացումներով»,- նշել է փառատոնի ղեկավար Եկատերինա Գալանովան:

Փառատոնը կշարունակվի մինչև ապրիլի 29-ը:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 827 անգամ