Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սկայպով ներկայացում է բեմադրել Փարիզում

11.25.2013

«Ես գտնում եմ, որ թատերական արվեստը Հայաստանում վերելք է ապրում։ Իսկ ինչ վերաբերում է Վրաստանին, Վրաստանում այն բարձր մակարդակի վրա է »,- «galatv.am» կայքին ասել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան hայկական դրամատիկական թատրոնի ռեժիսոր-բեմադրիչ Լևոն Ուզունյանը։

Նա նաև նշել է, որ վրացիները թատերական և թատերասեր ազգ են Ըստ վրացահայ ռեժիսորի այդ երկրում բոլոր արվեստներից առաջին տեղում գտնվում է թատրոնը:

Ուզունյանը տեղեկացրել է, որ ինքը համացանցային կապի՝ սկայպի միջոցով Փարիզի թատրոններից մեկում բեմադրել է Պիեր Շենոյի «Եղեք առողջ» պիեսը, որի պրեմիերան կկայանա հունվարի 10-11-ին:
    Դիտվել է 1046 անգամ