Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի գլխավոր տնօրենը ներողություն է խնդրել արտիստներից և մյուս աշխատակիցներից

04.22.2019



Անցած շաբաթ, ապրիլի 17-ին Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնում փորձերի ժամանակ դեկորացիաների մի մասը փլվել է: Դրա հետևանքով, բարեբախտաբար ոչ ոք լրջորեն չի տուժել: Միայն դերասաններից մեկի ձեռքն է վնասվել, որն էլ անձամբ գնացել է բուժհաստատություն և խնդրել բժշկի օգնությունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Թատրոնում նշել են, որ պատահարի պատճառները ուսումնասիրում է հատուկ ստեղծված հանձնաժողովը, իսկ գլխավոր տնօրեն Անտոն Գետմանը կատարվածի համար ներողություն է խնդրել բոլոր արտիստներից և մյուս աշխատակիցներից:

Ասենք որ, ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ այս դեպքի պատճառով տուժել է 20 մարդ:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 688 անգամ