Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանին շնորհվել է Աշխատանքային հերոսի կոչում

04.26.2019


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վախթանգովի անվան թատրոնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյին շնորհել է Աշխատանքային հերոսի կոչում: Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Ռուսաստանում Աշխատանքային հերոսի կոչումը հիմնադրվել է 2013թ.- մարտի 29-ին: Այն շնորհվում է ՌԴ քաղաքացիներին՝ պետական, հասարակական և տնտեսական ոլորտներում առանձնահատուկ ծառայությունների համար: Հիմնադրման օրվանից այդ կոչմանն արժանացել է 30 մարդ, որոնց թվում նաև մշակույթի և այլ հումանիտար ոլորտներում: Ավանդաբար այս պարգևատրության հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում մայիսի 1-ի նախօրեին:

Լայն հասարակությանը Վասիլի Լանովոյը հայտնի է կինոյից ՝«Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա», «Սպաներ», «Ալ առագաստներ» և այլն:

Այսօր էլ, չնայած պատկառելի տարիքին, Վասիլի Լանովոյը շարունակում է իր մասնագիտական գործունեությունը և համարվում է Մոսկովյան հայտնի թատրոնի առաջատար դերասաններից մեկը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 733 անգամ