Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նախապատրաստվում է «Գորբաչով» ներկայացումը

05.15.2019


Լատվիայի մայրաքաղաքի «Ռիգայի Նոր թատրոնում» հանրահայտ ռեժիսոր Ալվիս Հերմանիսը պատրաստում է սիրո և հավատարմության թեմայով բեմադրություն, որը կրում է «Գորբաչով» վերնագիրը: Պրեմիերան նախատեսված է 2020թ.-ի մայիսին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով ««РИА новости»-ին:

«Հիմա մենք գնում ենք Ռիգա, կրկին փորձեր Մոսկվայում»,- ասում է ներկայացման գլխավոր հերոսի դերակատար Եվգենի Միրոնովը:

Նշենք, որ մյուս գլխավոր կերպարը խորհրդային վերջին ղեկավարի՝ Միխայիլ Սերգեևիչի կինը՝ Ռաիսա Մաքսիմովնան է, որին կմարմնավորի դերասանուհի Չուլպան Խամատովան:

Ռեժիսորը և արտիստները հանդիպել են նախկին ԽՄԿԿ գլխավոր քարտուղարին և ԽՍՀՄ միակ և վերջին նախագահին, զրուցել հետը, լսել նրա հիշողությունները, որոնց զգալի մասը կներառվի ներկայացման մեջ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 882 անգամ