Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկնարկել է «Նանո օպերա» միջազգային նախագիծը

05.21.2019


Նախօրեին, մայիսի 20-ին, Մոսկվայի «Գելիկոն օպերայում» 4-րդ անգամ մեկնարկել է «Նանո օպերա» միջազգային նախագիծը: Մրցույթի արդեն կայացած առաջին փուլում մասնակիցները 0-ից, հանդիսատեսների աչքի առաջ ստեղծել են ներկայացումների դրվագներ: Այդ փուլում մրցույթի պահանջն էր 10 րոպեում պատրաստել մեներգ (արիա): Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

«Նանո օպերա» նախագիծը նպատակ ունի ռուսական օպերային թատրոնին ներշնչել նոր կյանք և գտնել ճանապարհներ ժամանակակից տեխնալոգիաներն այս ժանրում կիրառելու համար:

Այս նախագիծն իր տեսակի մեջ աշխարհում աննախադեպ է և միակ մրցույթն է, որ անցկացվում է օպերային սկսնակ ռեժիսորների միջև, որոնց հնարավորություն է տրվում աշխատել պրոֆեսիոնալ արտիստների հետ՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման պայմաններում:

Մրցույթն անցկացվում է 4՝ ընտրական և երեք հիմնական փուլերով: Երկրորդ փուլում մասնակիցները պետք է շատ կարճ ժամանակահատվածում բեմադրեն դուետ, իսկ երրորդում՝ 15 րոպե ժամանակամիջոցում պատրաստեն մասսայական տեսարան:

Այս տարի 100 դիմորդներից մրցույթին մասնակցելու իրավունք էեն ստացել 13-ը: Դրանք երիտասարդ ռեժիսորներ են, որոնք ներկայացնում են Ռուսաստանը, Ուկրաինան, Իտալիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Արգենտինան և Կուբան:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 766 անգամ