Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնը նախագիծ է իրականացնում կամավորականների օժանդակությամբ

05.23.2019


Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնը (МХАТ ) նախաձեռնել է մեծամասշտաբ կամավորական նախագիծ: Կամավոր օգնականները կնեգրավվեն սեպտեմբերին բացվելիք 12 նոր բեմերի աշխատանքների մեջ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար Էդուարդ Բոյակովը, որն այդ պաշտոնը ստանձնել է 2018թ.-ի դեկտեմբերին, ասել է, որ նոր բեմահարթակներում պետք է անցկացվեն դասախոսություններ, վարպետաց դասեր, ստեղծագործական հանդիպումներ, բանաստեղծական երեկոներ:

«Այս նախագիծը բացահայտում է լսարանի հետ համագործակցելու նոր ձևեր»,- հավատացած են թատրոնում, որտեղ շուտով հարցազրույցների միջոցով կսկսեն նախագծին օժանդակող կամավորականների ընտրությունները:

Ասենք, որ թատրոնի և հանդիսատեսի կապերն առավել սերտացնելուն միտված այս գործերին զուգահեռ, մինչև այսօր ներկայացված 4 պրեմիերաներից բացի Գորկու անվան թատրոնը հանդիսատեսներին մինչև տարեվերջ կներկայացնի ևս 6 նոր բեմադրություն:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 707 անգամ