Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կքննարկեն թատրոնին օժանդակելու մշակույթի հիմնահարցերը

05.27.2019


Ռուսաստանում, Դաղստանի Հանրապետության մայրաքաղաք Մախաչկալայում մեկնարկել է տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն, որին մասնակցում են Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկական Հանրապետության ինը թատերախմբեր: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Մասնակիցները ներկայացնում են այն հինգ պետությունները, որոնց խումբը միջազգային քաղաքական և տնտեսկան ոլորտներում հայտնի է մասնակիցների անվան տառերի հաջորդական դասավորված հապավմամբ՝ «BRICS»:

Այս ձևաչափով թատերական միջոցառում Ռուսաստանում անցկացվում է առաջին անգամ: Այն կոչվում է «BRICS-ի երկրների տիկնիկների թատրոնի կախարդական աշխարհը»:

Փառատոնի մեկնարկը տրվել է նախօրեին՝ մայիսի 26-ին Մախաչկալայի Ռասուլ Համզատովի անվան հրապարակում: Մասնակիցները շքերթով շրջել են քաղաքում, որից հետո Գորկու անվան դրամատիկական թատրոնի մոտ, տիկնիկների մասնակցությամբ ողջունել են հանդիսատեսներին, ցուցադրել՝ կարճ ելույթներ:

Հատկանշական է, որ թատերական փառատոնի ընթացքում տեղի կունենա նաև տնտեսական ֆորում, որի մասնակիցները կքննարկեն տնտեսության, բիզնեսի, մեկենասության, բարեգործության ընդհանուր մշակույթի հիմնահարցերը: Հանդիսատեսներին կներկայացվի մասնակից երկրների լեզուներով հրատարակված «Թատերական բառարան» գիրքը: Բացի այդ, փառատոնի շրջանակներում կկազմակերպվի նաև «Ընտանեկան դինաստիա» խորագրով թեմատիկ ցուցահանդեսը, որը կներկայացնի տիկնիկային թատրոնի երախտավոր, նկարիչ Վիկտոր Նիկոնենկոյի կյանքն ու գործունեությունը:

Փառատոնը կշարունակվի մինչև հունիսի 1-ը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 736 անգամ