Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ոչ վաղ անցյալում բալետի պարող էր

05.31.2019


Այսօր, մայիսի 31-ին, Սանկտ-Պետերբուրգի երաժշտական կատակերգության թատրոնում Իտալիայից հրավիրված մասնագետ Ջորջիո Մադիան հանդիսատեսին կներկայացնի Ֆրանց Լեգարի «Ուրախ այրին» օպերետի իր ընթերցումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

«Կարծում եմ մեր բեմադրությունն ունի մի քանի ուժեղ կողմ: Նախ՝ հիանալի դեկորացիաները և հագուստները: Երկրորդ՝ մենք աշխատել ենք չհեռանալ բնօրինակ լիբրետոյից, և դա ինձ համար շատ կարևոր է: Որովհետև, սովորաբար, ռեժիսորները բերում են իրենց ուղղումները, իսկ ես, այնուամենայնիվ, կողմ եմ բնօրինակին: Եվ երրորդ՝ մենք ունենք պրոֆեսիոնալ պարողների ֆանտաստիկ թիմ: Ես դեռ ոչ մի անգամ չեմ բեմադրել այնպիսի ներկայացում, որտեղ լինեն այս քանակի արտիստներ: Պարում են ամենուր: Եվ դա հիասքանչ է»,- նշել է Մադիան:

Ջորջիո Մադիան ոչ վաղ անցյալում բալետի պարող էր: Այսօր նա դարձել է պահանջարկված ռեժիսոր և խորեոգրաֆ: Նա կարճ ժամանակամիջոցում եվրոպական տարբեր բեմահարթակներում դարձել է ավելի քան 20 օպերային և բալետային ներկայացումների հեղինակ:

Նրա նոր ներկայացման բեմական լուծումները արված են ար-նուվո ոճով, իսկ գործողությունները շատ ավելի կրակոտ և դինամիկ են, քան մյուզիքլի հեղինակի ժամանակներում:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 1042 անգամ