Ընդհանրապես նա տարօրինակ մարդ է 06.12.2019
Մոսկվայի «Դրամատիկական արվեստի դպրոց» թատրոնը շուտով իր հանդիսատեսին կներկայացնի «Անշունչ Գալինա № 2» ներկայացման պրեմիերան: Հեղինակը երիտասարդ դրամատուրգ Օլեգ Կոլոսովն է: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Համառուսաստանյան կինոյի ինստիտուտի շրջանավարտ-հեղինակի պիեսն աչքի է ընկնում անսովոր սյուժեով և յուրահատուկ հումորով:
«Անշունչ Գալինա № 2» ստեղծագործությունը սոցիալական կյանքից կամավոր հեռացած հերոսի մասին է, որ նվազագույնի է հասցրել բոլոր մարդկանց հետ շփումները: Նա իր կռիվը վարում է երկու ճակատով: Առաջինը ներքին պայքարի մարտադաշտ, որտեղ պետք է որոշի, թե երկու Գալինաներից ո՞ր մեկն է իր համար առավել թանկ: Իսկ երկրոդը՝ պետք է ճակատամարտ տա այն կարծրատիպերից ազատ լինելու իրավունքի համար, որոնք մարդուն պարտադրում է հասարակությունը:
Մեկ ճակատամարտում հաղթում է սերը և կյանքը, իսկ մյուսը սահուն հոսում է դեպի մահացու միստերիա:
Սյուժեի համաձայն, հերոսը չի ցանկանում շփվել իր բազմաթիվ քույրերի ու եղբայրների հետ: Ընդհանրապես նա տարօրինակ մարդ է: Դուրս չի գալիս իր բնակարանից, և այնտեղ բացել է փոքրիկ խանութ, որտեղ վաճառում է ձայնապնակներ: Նրան ունի Գալինա անունով մի մանեկեն: Եվ միայն այս Գալինային է նա վստահում իր մտքերն ու ապրումները: Բայց մի օր հերոսին է այցելում մի աղջիկ, որի անունը նույնպես Գալինա է: Հենց այստեղից էլ սկսվում են բարդ հակասությունները:
«Անշունչ Գալինա № 2» ներկայացումը «Դրամատիկական արվեստի դպրոց» թատրոնի գործունեության նոր ուղղությունն է, որը կապված է ժամանակակից պիեսի և հրատապ սոցիալ-քաղաքական հիմնախնդիրների հետ:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: