Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շնչահեղձ անող իրականությունից դեպի սեփական երևակայական աշխարհ

06.19.2019


Այսօր, հունիսի 19-ին, Սանկտ-Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոնն առաջին անգամ իր հանդիսատեսին կներկայացնի թատերաշրջանի սպասված բեմադրություններից մեկը՝ «Կյանքը առջևում է»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

2019թ.-ին իր հիմնադրման 100-ամյակը նշող թատրոնի նոր ներկայացումը ասք է «Նոյան տապանի» մասին, որի մեջ գտնվում են այն մարդիկ, որոնք անհուսալիորեն կտրվել են հայրենի ափերից և օգնություն են պաղատում: Սա պատմություն է շնչահեղձ անող իրականությունից դեպի սեփական երևակայական աշխարհ փախուստի, անցյալի սարսափների և կյանքի փխրուն գեղեցկությունների նկատմամբ անսահման հիացմունքի մասին: Այսպես է ներկայացրել իր բեմադրությունը ռեժիսոր Ռոման Մարխոլիան:

Ներկայացման հիմքում Էմիլ Աժար գրական կեղծանունով հանդես եկած ֆրանսիացի Ռոման Հարիի Գոնկուրյան մրցանակի արժանացած նույնանուն վեպն է:

Գլխավոր դերում հանդես է գալիս հայտնի դերասանուհի Սվետլանա Կրյուչկովան, որը մարմնավորում է մանկատան տիրուհի դարձած նախկին մարմնավաճառուհի Ռոզային: Մի կնոջ, որը պայքարում է կյանքի համար ՝ շրջապատի և աշխարհի նկատմամբ առանց որևէ իլյուզիա ունենալու:

Ի դեպ, խոսելով իր կերտած կերպարի առջև ծագած խնդիրների մասին, Կրյուչկովան հարցազրույցներից մեկում նշել է, որ ներկայացման ընթացքում ինքն ստիպված է խոսել մի քանի լեզուներով. «Աղոթքները կարդում եմ իդիշ լեզվով և եբրայերեն, խոսում եմ ֆրանսերեն, երգում եմ լեհերեն: Տեքստերը սկսել եմ սովորել այս ամռանից: Եբրայերենն եմ ուշ սկսել: Դրա հետ հիմա խնդիրներ ունեմ: Այն ամենից դժվարը դուրս եկավ, ի միջի այլոց»,- խոստովանել է արտիստուհին:

Իր հոբելյանական տարին նշանավորելու համար պետերբուրգյան հայտնի այս թատրոնում նախատեսել են նաև այլ ներկայացումների պրեմիերաներ, որոնցում գլխավոր դերերում հանդես են գալու ռուսական թատրոնի և կինոյի այնպիսի գերաստղեր, ինչպիսիք են Ալիսա Ֆրեյնդլիխը, Օլեգ Բասիլաշվիլին


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 837 անգամ