Թատրոնը «Սպարտակ» անունով իր այցեքարտը ներկայացրել է Ավստրալիայում06.27.2019
Նախօրեին, հունիսի 26-ին, հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի ներկայացմամբ Ռուսաստանի Մեծ թատրոնի բալետի արտիստները սկսել են իրենց հյուրախաղերը Ավստրալիայում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Ռուսաստանցի նշանավոր խորեոգրաֆ Յուրի Գրիգորովիչի հայտնի բեմադրությունը Մոսկվայի «գլխավոր» թատրոնի խաղացանկում է ավելի քան կես դար: Ավստրալիական հյուրախաղերում իրենց այցեքարտը համարվող բալետային ներկայացումը ռուսաստանցի արտիստները ներկայացրել են Բրիսբեն քաղաքի Արվեստների քվինսլենդյան կենտրոնի «Լիրիկական» թատրոնում:
Ներկայացումն սկսելուց առաջ բալետի խմբի ղեկավար Մախար Վազիևը խոսել է խաչատրյանական երաժշտության հիման վրա Յուրի Գրիգորովիչի լեգենդար բեմադրության մասին՝ նշելով, որ համաշխարհային բալետի պատմության մեջ սա յուրահատուկ դեպք է, երբ բեմադրությունը այսքան երկար ժամանակ մնում է թատրոնի խաղացանկում: Առաջին անգամ այս բալետը հանդիսատեսին է ներկայացվել 1968թ.-ի ապրիլի 9-ին՝ իսկ նրա փառքը թատրոնի պատերից դուրս է եկել և սկսել տարածվել աշխարհով մեկ՝ դեռ գլխավոր փորձի ժամանակ:
«Այդ օրվանից «Սպարտակ» բալետը դարձել է ոչ միայն հայրենական հանդիսատեսի սիրելին: Որպես հաղթարշավորդ այն անցել է տասնյակ երկրներով, մի քանի անգամ պտույտ է գործել աշխարհի շուրջ: Ժամանակը հոսում է, փոխվում են սերունդները, և այս մեծ բալետը փոխանցվում է նոր կատարողների...»,- նշել է Վազիևը:
Ավստրալիական բեմում Սպարտակի դերակատարմամբ հանդես է եկել պարող Դենիս Ռոդկինը: Նա նշել է, որ ինքը պետք է ձգտի պարել ոչ պակաս լավ, քան առաջին պարողները:
Ասենք, որ ներկայացումը ընթացել է 2100 տեղանոց դահլիճում՝ անշլագի պայմաններում: