Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ջոն Մալկովիչը, Հարվի Վայնշթեյնը և կորեացի սկսնակ դերասանուհին

06.29.2019

Ազդագիրը ներկայացնում է. «Հոլլիվուդումվաճառվում է ամեն ինչ, բացի պարգևներից՝ դրանք կարելի է ձեռք բերել վարձակալությամբ»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ru.euronews.com»-ին:

Լոնդոնյան բեմում ամերիկացի դերասան Ջոն Մալկովիչը վերակերպավորվել է հոլիվուդյան արատավոր, սակայն ամենազոր մագնատի Բարնի Ֆեյնի դերում:

Ազդեցիկ և մեծամիտ կինոպրոդյուսերըհրավիրում է երիտասարդ դերասանուհուն իր հյուրանոցային սենյակ՝ իբր թե քննարկելու ինչ-որ աշխատանքային պահեր, որն ավարտվում է սեռական հետապնդմամբ:

Հայտնի ամերիկացի դրամատուրգ Դևիդ Մեմեթի «Դառը հացահատիկ» պիեսը հոլլիվուդյան գերաստղ Մալկովիչի ուշադրությունը գրավել է անմիջապես:

«Խաղալ այդպիսի կերպար, ինձ համար մարտահրավեր է: Ինձ դուր է եկել նաև հենց պիեսը: Այնպես որ ինձ երկար հմոզելու կարիք չզգացվեց»,- խոստովանել է Մալկովիչը:

Դրամատուրգ Մեմեթին այս պիեսը գրելու մոտիվացիան ծնվել է հոլլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի աղմկահարույց պատմության ազդեցությամբ: Սակայն մտահղացումը չի ենթադրում պատկերելու Վայնշթեյնի դիմանկարը կամ նրա անվան շուրջ բարձրացրած աղմուկի բեմականացումը:

Մալկովիչը նշել է, որ նշված աղմուկը միայն դարեր շարունակ գոյություն ունեցող նման վարքագիծը մարելու մեկնարկային կետի դեր է կատարել:

Պրոդյուսեր Փեյնի «Զոհի» դերում, որին տղամարդը անընդհատ փորձում է «հնազանդեցնել» ռասայական մոտեցումների կարծրատիպերով, հանդես է գալիս ծագումով կորեացի, բրիտանական սկսնակ դերասանուհի Յոաննա Քիմբուքը:

«Նման իրավիճակում հայտնվելը շատբարդ է: Ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, ինչպես կարող է թվալ: Դու չես կարող հենց միանգամից ոտքի կանգնել ու հեռանալ կամ էլ ջղայինանալ: Դու պետք է գործես շատ զգույշ, հակառակ դեպքում դու նրա մեջ կկատաղեցնես գազանին... Եթե դուք հասկանում եք, թե ինչի մասին եմ ես ասում»,- նշել է դերասանուհին:
Անգլիայի մայրաքաղաքում Ջոն Մալկովիչի մասնակցությամբ այս ներկայացումը կցուցադրվի մինչև սեպտեմբերի 21-ը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 737 անգամ