Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ընկնելիս միշտ ոտքի վրա հայտնվողի պես չհանձնվել

07.01.2019

Մոսկվայում «Բրուսնիկինի արվեստանոց» թատրոնը համագործակցելով «Վոզնեսենսկու կենտրոն»-ի հետ ցուցադրել է «В.Е.Р.А.» վերնագրով նոր ներկայացումը, որը նվիրված է տոտալիտար հասարակարգում ստեղծագործական ազատությանը: Բեմադրության համար գրական հիմք են ծառայել 20-րդ դարի 60-ական թվականներից վերցված վավերագրական նյութերը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Ներկայացման մեջ այդ ժամանակներում արդեն հայտնի ռուսաստանցի բանաստեղծ Անդրեյ Վոզնեսենսկին վիճաբանում է Խորհրդային Միության առաջնորդներից մեկի՝ Նիկիտա Խրուշչովի հետ: Բանաստեղծը հանդես է գալիս, որպես երկրի երբեմնի ղեկավարի ընդդիմախոս: Նրանք խոսում և վիճաբանում են բանաստեղծական լեզվով:

«Մենք շարժում և շարժվում էինք ինչ-որ մանկականության ուղղությամբ: Ես կարծում եմ երեխաներն իրենց հենց այդպես են պահում՝ ազնիվ, բաց: Եթե ինչ-որ բան դուր չի գալիս, նրանք կասեն. «Դա ինձ դուր չի գալիս»: Նրանք չեն թաքցնի և չեն փորձի գտնել շրջանցող ուղիներ»,- պարզաբանում է «Բրուսնիկինի արվեստանոց»-ի դերասան Դանիիլ Գազիզուլինը:

Ներկայացման «В.Е.Р.А.» վերնագիրը հապավում է: Այն բացելիս ի հայտ են գալիս 20-րդ դարի 4 նշանավոր բանաստեղծների անուններ՝ Վոզնեսենսկի, Եվտուշենկո, Ռոժդեստվենսկի և Ախմադուլինա:

Գործողությունները ծավալվում են ժողովրդի մեջ «արջի թաթ» անունով հայտնի «փռված պսակով» դաշտային ծաղիկի ֆոնին: Այդ ծաղիկը խրուշչովյան ժամանակների յուրահատուկ խորհրդանիշն է: Դրա գեղեցկությունը սոսկ վարագուրում է նրա իսկ վտանգավորությունը:

«Այն և ապշեցնում է, և շատ վտանգավոր է: Դրա հետ միասին այն շատ գեղեցիկ և ռոմանտիկացնող բույս է»,- նշում է բեմադրության նկարիչ Բոուդենը և ընդգծում, որ շատ առարկաններ, որոնց «մենք «հալոցքի» ժամանակներում գեղագիտականի նշանակություն էինք տալիս և ռոմանտիկացնում, իրենց ձևի մեջ խաբկանք էին»:

Խորհրդայի և ամերիկյան դեսպանների վեճը Կարիբյան ճգնաժամի ժամանակ տաքանում է ընկնելիս միշտ ոտքի վրա հայտնվողի կերպարի ֆոնի վրա:

«Մեզ պարզապես դուր է եկել այդ կերպարը: Ինչպես Է նա այս ու այն կողմ ճոճվում: Երբ դու ստիպված ես ինչ-որ հանգամանքներում խուսանավել և գոյատևել երկու աշխարհների արանքում և դրա մեջ գտնել ինչ-որ սահման»,- նշել է բեմադրության ռեժիսոր Սերգեյ Կարաբանը:

Համատարած աղետից և ատոմային պատերազմից աշխարհը խուսափեց: Սակայն «հալոցքն» էլ անսահման չշարունակվեց: Ներկայացման ավարտին հերոսները տեսնում են, թե ինչպես են բոլորը ստուգում իրենց գաղափարների ամրությունը: Համենայնդեպս, իրենք նույնպես, ինչպես ընկնելիս միշտ ոտքի վրա հայտնվողը, համառորեն ցանկանում են չհանձնվել:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 797 անգամ