Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վ.Ֆիլշտինսկի.«Մարդկային թատրոնը կհաղթի տեխնոլոգիական զարգացմանը»

07.03.2019

«Սեփական փորձով ես համոզվում եմ, որ հանդիսատեսը ցանկանում է մարդկային և ինչ-որ տեղ պարզ թատրոն: Հավանաբար մարդիկ հոգնում են թատերական ռեբուսներից և խաչբառերից»,- «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում ասել է հայտնի մանկավարժ, ռեժիսոր, Սանկտ-Պետերբուրգի թատերական արվեստների ակադեմիայի հանրահայտ «51-րդ արվեստանոցի» ղեկավար Վենիամին Ֆիլշտինսկին:

Նրա ասելով, մարդկային թատրոնը կհաղթի տեխնոլոգիական զարգացմանը: Իսկ այսօրվա հանդիսատեսը հոգնել է թատերական ավանգարդիստների առաջարկած ռեբուսներից:

Այսօր Ռուսաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ այդ երկրի հյուսիսային մայրաքաղաքում անցկացվող Ամառային թատերական դպրոցի ունկնդիրների համար Ֆիլշտինսկին բերել է իր ղեկավարած 3-րդ կուրսի ուսանողների պատրաստած բեմադրության օրինակը, որտեղ ավանգարդիստական ոչինչ չկա: Ինքն իր սաներին օգնելով միայն աշխատել է ամեն ինչ անել պարզ, հասկանալի և մարդկային, ոչինչ չի սրել, ոչինչ չի հորինել, նոր գյուտեր չի արել, բեմադրությանը չի հաղորդել ինչ-որ առանձնահատուկ տեմպ, չի մտահոգվել այն մասին, որ ներկայացումը ձանձրալի չստացվի, ինչով այսօր մտահոգվում են երիտասարդ ռեժիսորների մեծ մասը:

Նա նշում է, որ իրենք պարզապես պարզաբանել են մարդկային ճակատագրերը և արդյունքում հանդիսատեսի մոտ ունեցել են չպլանավորված, բայց լուրջ հաջողություն... Եվ առաջիկայում այդ ներկայացմամբ հանդես են գալու Լեհաստանում:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 684 անգամ