Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներառական թատրոնների առաջին փառատոնը՝ նախագահական դրամաշնորհներով

07.11.2019


Նախօրեին՝ հուլիսի 10-ին, Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում մեկնարկել է ներառական թատերախմբերի «Հատուկ հայացք» միջտարածաշրջանային փառատոնը: Այն բացվել է տեղի տեսողական խնդիրներ ունեցող դերասաններից ձևավորված «Պլամյա» թատերախմբի «Վերակերպումների դաս» բեմադրությամբ, որը ներկայացնում է ռեժիսոր Դմիտրի Մատիկինի բեմական պատկերացումներն՝ ըստ ֆրանսիացի բանաստեղծ Ժակ Պրևերի ստեղծագործությունների:Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը` հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Ընդհանուր առմամբ փառատոնին մասնակցում են 5 թատերախմբեր:

«Ներառական թատրոնները՝ դրանք ստեղծագործական կոլեկտիվներ են, որոնց կազմում ընդգրկված են ծանր դրության մեջ ընկած մարդիկ: Դրանք տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ են: Թատրոնը այդպիսի մարդկանց փոխհաղորդակցության մի ձև է, հնարավորություն միմյանց հետ արվեստին մերձենալու, առավել ակտիվ և ստեղծագործ ապրելու համար»,- նշել է այս նախագծի պատասխանատու Անաստասիա Ռիբուշկինան: Նա նաև ընդգծել է, որ Վոլգոգրադում նման ձևաչափով փառատոն կազմակերպվում է առաջին անգամ և դա հնարավոր է դարձել Ռուսաստանի Դաշնության նախագահական դրամաշնորհների միջոցով:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 687 անգամ