Չեն փորձի մրցակցության մեջ մտնել...08.06.2019
Ռեժիսոր Մարկ Ռոզովսկու գլխավորությամբ գործող Մոսկվայի «Նիկիտյան դարպասների մոտ» թատրոնը նոր՝ 37-րդ թատերաշրջանում, հանդիսատեսին կներկայացնի Փիթեր Շեֆֆերի «Ամադեուս» պիեսը: Այդ բեմադրությունը թատրոնը կնվիրի 2018թ.-ին կյանքից հեռացած ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովի հիշատակին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Իսկ ինչու հենց այդ պիեսը, որը անդրադառնում է ավստրիացի դասական կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի կյանքին:
Բանն այն է, որ դեռ 1983թ-ին Ռոզովսկին այդ պիեսը բեմադրել է Մոսկվայի Չեխովի անվան թատրոնում (МХТ-ում), որտեղ Տաբակովը կատարել է Անտոնիո Սալիերիի դերը: Նրա խաղընկերը (Մոցարտ) այդ բեմադրության մեջ այսօր, արդեն, Մոսկվայի նահանգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Բեզռուկովն էր:
Նոր ներկայացման մասին խոսելիս ռեժիսորը նշել է, որ անշուշտ, իրենք չեն փորձի մրցակցության մեջ մտնել 36 տարի առաջ իր դերը հիանալի խաղացած Տաբակովի հետ, այլ բեմադրությունը կպատրաստեն այնպես, ինչպես կարողանում են Շեֆֆերի պիեսն ընթերցել այսօր:
«Իսկ այն կարելի է ընթերցել ինչպես «մոցարտության» և «սալիերականության» հակադրություն...»,- նշել է Ռոզովսկին: