Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վիկտյուկի արտիստները ներկայացումից հետո դուրս են գալիս ճեմադահլիճ

08.17.2019

Հետաքրքիր ավանդույթի հիմք է դրվել Մոսկվայի Ռոման Վիկտյուկի ղեկավարությամբ գործող թատրոնում: Այստեղ, յուրաքանչյուր ներկայացումից հետո, դերասանները, բեմական հանդերձները փոխելուց և գրիմը մաքրելուց հետո դուրս են գալիս ճեմադահլիճ՝ հանդիսատեսների մոտ, որպեսզի լուսանկարվեն նրանց հետ, իրենց ինքնագրերը թողնեն ներկայացման ծրագրերի վրա: Այդ մասին տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Հավելենք, որ նոր թատերաշրջանում այս թատրոնը որոշել է բեմ վերադարձնել իր մի շարք հաջողված, բայց խաղացանկից վաղուց դուրս բերված «Մարքիզ դ՝ Սադի դիմակահանդեսը», «Ֆեդրա», «Սեր և խարդավանք» ներկայացումները:

Իսկ անցյալ թատերաշրջանում Վիկտյուկի թատրոնը հանդիսատեսին է ներկայացրել երկու պրեմիերա՝ «Սիրո հետ չեն կատակում» և »Մանր դև» ներկայացումները, որոնք նոր թատերաշրջանում կլինեն թատրոնի խաղացանկում:





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 857 անգամ