Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լրացնել քաղաքների բալետային ազդագրերի ամառային պակասը

08.19.2019


«Ես կարծում եմ , որ դասական արվեստում կա ձև, որը կատարյալ է և այն պետք չէ վերափոխել»,- այդ մասին նշել է Մերձմոսկվայի «Ռուսական բալետ» մարզային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Գարդեևը: Այդ միտքը հաստատելու համար Գարդեևը նշել է, որ իր ղեկավարած թատրոնի ներկայացումներում կարելի է հաճախ հանդիպել այնպիսի գլխավոր դրվագների, որոնք նախորդ արտիստական սերունդների ստեղծագործական մտքի արդյունք են: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Այսօր, օգոստոսի 19-ին, Գարդեևի ղեկավարությամբ գործող թատրոնը Մոսկվայի Երիտասարդական պալատում կներկայացնի Պյոտր Չայկովսկու «Շչելկոինչիկ« և «Կարապի լիճ» ներկայացումները: Այդպես կմեկնարկի Մոսկվայում առաջին անգամ անցկացվող «Բալետի մոլորակ» փառատոնը, որն իրականում անցել է որոշակի զարգացման փուլ և արդեն ունի պատմություն:

Բանն այն է, որ «Բալետի մոլորակ» փառատոնը, որպես այդպիսին, մեկնարկել է 4 տարի առաջ՝ 2015թ.-ին Սանկտ-Պետերբուրգում: Այս տարի նույնպես, թվով արդեն 5-րդ միջոցառումը, մեկնարկել է Հյուսիասային մայրաքաղաքում՝ դեռևս հուլիսի 22-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 26-ը: Այժմ որոշում է կայացվել, որ այս երկու քաղաքներում «Բալետի մոլորակ»-ը կանցկացվի զուգահեռ, որպես մեկ ամբողջության տարբեր հատվածներ:

Այս նախագծի ղեկավար Ալլա Ֆոմինայի ասելով իրենց փառատոնը լրացնում է քաղաքների բալետային ազդագրերի այն պակասը, որը ձևավորվում է հիմնական թատրոնների հին և նոր թատերաշրջանների միջև ընկած ընդմիջման ժամանակահատվածում: «Բոլորը չէ, որ հնարավորություն ունեն ամռանը դուրս գնալ քաղաքից: Միաժամանակ արձակուրդային շրջանում մեր երկու մայրաքաղաք են ժամանում հյուրեր ոչ միայն Եվրոպայից ու Ասիայից, այլև ռուսաստանի տարբեր վայրերից: Եվ այն ժամանակ, երբ մյուս թատրոնները փակ են, այնպիսի նախագիծը, ինչպիսին մերն է, հնարավորություն է տալիս վայելել բալետային արվեստը»,- նշել է Ֆոմինան:

Ասենք, որ Մոսկվայում «Բալետի մոլորակ» փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 8-ը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 872 անգամ