Անհատի և հասարակության կոնֆլիկտը 200 տարի անց08.29.2019
Իր 99֊րդ թատերաշրջանը Մոսկվայի ռուսական ակադեմիական երիտասարդական թատրոնը սկսում է Գրիբոեդովի «Խելքից պատուհասը» պիեսի նոր բեմադրության փորձերի մեկնարկով։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը` հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսեյ Բորոդինը խոսելով դասական հեղինակի հայտնի գործի մասին, նշել է, որ ժամանակը գնում է, սակայն «անհատի և հասարակության կոնֆլիկտը մնում է անփոփոխ»։
Հենց այդ հանգամանքն էլ ստիպել է ռեժիսորին անդրադառնալ 200 տարի առաջ ստեղծված գրական հուշարձանին։ Այս ներկայացման գաղափարը, ըստ նրա, կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ «Խելքից պատուհասը» 200 տարի անց;
Նշենք, որ Գրիբոեդովը պիեսը մտահղացել է 1820թ․֊ին։