Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ի հայտ բերել դերասանական խաղի նոր հնարքներ

09.05.2019


Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահը և Օլեգ Տաբակովի թատրոնի («Տաբակերկայի») գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Մաշկովի հետ միասին նախապատրաստում են թատերական նախագիծ, որը կլինի «բացարձակ ինքլյուզիվ և ամբողջությամբ իմմերսիվ»: Այդ մասին պատկերասրահի գլխավոր տնօրեն Զելֆիրա Տրեգուլովայի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Ըստ մտահղացման նախագիծը «կթույլատրի ուսանողներին ոգեշնչվել այն ստեղծագործություններից, որոնք մշտական ցուցադրության են դրված Տրետյակովյան պատկերասրահի պատերին»: Նախագիծն իրականացնողները, որոնց մեջ են ընդգրկված նաև Մաշկովի ուսանողները, ենթադրում են, որ այս ձևաչափով հնարավոր կլինի ի հայտ բերել դերասանական խաղի նոր հնարքներ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 824 անգամ