Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վ. Պանկով. «Մենք ունենք ցնցող թատերախումբ»

09.06.2019


Նախօրեին, սեպտեմբերի 5-ին, Մոսկվայի դրամատուրգիայի և ռեժիսուրայի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Պանկովը բացելով նոր թատերաշրջանը հայտարարել է, որ այս սեզոնում նրանք ամեն ամիս հանդիսատեսին կներկայացնեն մեկ նոր բեմադրություն: Նա չի բացառել, անգամ, որ կլինեն այնպիսի ամիսներ, երբ իրենց կենտրոնը կներկայացնի երկու պրեմիերա: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Սա արվում է ոչ այն պատճառով, որ մենք ցանկանում ենք «հնգամյակը» գերակատարել: Այլ այն պատճառով, որ մենք ունենք ցնցող թատերախումբ, որին մենք ցանկանում ենք զբաղեցնել, տալ նրանց հնարավորություն աշխատելու տաղանդավոր շատ ռեժիսորների հետ: Դրամատուրգիայի և ռեժիսուրայի կենտրոնը շարունակում է լինել ազատ հարթակ բոլոր օժտված երիտասարդների համար, որոնց ներսում եռում է աշխատանքը»,- ընդգծել է Վլադիմիր Պանկովը:

Հավելենք, որ նոր թատերաշրջանի առաջին պրեմիերան կենտրոնում կցուցադրվի առաջիկա հանգստյան օրերին: «Չերնամորի երկտողերը» վերնագրով ինտերակտիվ ներկայացումը, որի համար գրական հիմք է դարձել Պուշկինի «Ռուսլանը և Լյուդմիլան» պոեմը, Դրամատուրգիայի և ռեժիսուրայի կենտրոնը պատրաստել է «Տրիկստեր» թատրոնի հետ և հասցեագրված է փոքրիկ հանդիսատեսներին:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 814 անգամ