Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկնարկել է ազգային թատրոնների առաջին փառատոնը

09.12.2019

Այսօր, սեպտեմբերի 12-ին, Չեչնիայի մայրաքաղաքում կայացել է Ազգային թատրոնների առաջին համառուսաստանյան փառատոնը: Այն կրում է «Դաշնություն» անունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Միջոցառումը բացվել է Կարելիայից ժամանած թատերախմբի «Արջ որդին» ներկայացմամբ: Իսկ փառատոնի ընթացքում, ընդհանրապես, ռուսաստանի տարբեր տարածաշրջաններից ժամանած ազգային թատերական կոլեկտիվները կներկայացնեն 14 բեմադրություն:

Այս փառատոնը մասնակիցներից շատերը գնահատում են որպես պատմական երևույթ, որը կշարունակվի 9 օր:

Այդ ընթացքում Չեչնիայի մայրաքաղաքում նաև տեղի կունենա Համառուսաստանյան թատերական ֆորում, որի ընթացքում թատերագետները և ոլորտի այլ ներկայացուցիչներ կփոխանակեն իրենց հուզող մտքերը, կանցկացվեն նաև վարպետաց դասեր՝ երկրի տարբեր թատրոնները ներկայացնող արտիստների մասնակցությամբ:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 906 անգամ