Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնին շնորհվել է հատուկ արժեքի մշակութային ժառանգության կարգավիճակ

09.17.2019

Ռուսաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Յարոսլավլ քաղաքի դրամայի ակադեմիական թատրոնին Ռուսաստանի ժողովուրդների հատուկ արժեքի մշակութային ժառանգության կարգավիճակ շնորհելու մասին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Վլադիմիր Պուտինը նաև Մշակույթի նախարարությանը հանձնարարել է ապահովել այդ հաստատությանը գործունեության համար անհրաժեշտ իրավական, ֆինանսական և նյութական պայմանները:

Նման կարգավիճակ շնորհելու խնդիրը լուծում է ստացել ավելի վաղ Ռուսաստանի հնագույն այս թատրոնը Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնին միացնելու և այս երկու հաստատությունների հիման վրա Ռուսաստանի Առաջին Ազգային թատրոն ստեղծելու գաղափարը քննարկելու ընթացքում:

Յարոսլավլ քաղաքի Վոլկովի անվան դրամայի ակադեմիական թատրոնը առաջինն է ռուսական պրոֆեսիոնալ թատերական արվեստի պատմության մեջ: Այն հիմնադրվել է 1750թ.-ին, Յարոսլավլ քաղաքում: Այն ստացել է վաճառականի որդի Ֆեոդոր Վոլկովի անունը, որը հայտնի է որպես ռեժիսոր, դերասան, նկարիչ և ձեռներեց: Բացի հիմնական և կամերային բեմերից (900 և 100 նստատեղերով), թատրոնն ունի նաև միջին բեմ: 2011թ.-ից այս թատրոնը գլխավորում է ռեժիսոր Եվգենի Մարչելլին:


Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 915 անգամ