Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացումը մինչև վերջ չեն դիտել՝ կապված շնչառական դժվարությունների հետ

09.23.2019

Անցած ուրբաթ օրը, սեպտեմբերի 20-ին, Մոսկվայի «Театре.doc» թատրոնում Դոնբասի հակամարտության մասին պատմող «Պատերազմը մոտ է» ներկայացման ժամանակ հակահրդեհային ելքով դահլիճ է նետվել վառվող պատրույգներ պարունակող բաժակ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Ըստ լրատվամիջոցի, պրովակացիոն նպատակ հետապնդող արարքի հեղինակը «SERB» ազգայնական շարժումն է: Չնայած արձանագրված դեպքի պատճառով մի քանի հանդիսատես, կապված շնչառական դժվարությունների հետ, շտապ հեռացել է թատրոնից, սակայն ներկայացումը ոչ մի վայրկյան չի ընդհատվել և խաղացվել է մինչև վերջ:

Թատրոն ժամանած ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 708 անգամ