Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ընդհանուր կարծիք ձևավորել երկրի թատերական համապատկերի մասին

09.25.2019


Նախօրեին, սեպտեմբերի 24-ին, Նովոռոսիյսկ քաղաքում մեկնարկել է Ռուսաստանի ուսանողական և սիրողական թատրոնների առաջին փառատոն-մրցույթը: Այն անցկացվում է նաև երկրի 8 այլ քաղաքներում նույնպես: Այդ մասին տեղեկացնում է «tvkultura.ru»-ն:

Փառատոնն անցկացվում է 2019թ.-ն Ռուսաստանում թատրոնի տարի հռչակելու ծրագրի շրջանակներում: Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո լավագույնը համարված ներկայացումները կներկայացվեն Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի թատերական հարթակներում:

Փառատոնի ծրագրում ընդգրկված են ժամանակակից թատրոնի գրեթե բոլոր ուղղությունները ներկայացնող բեմադրություններ՝ սկսած համաշխարհային դասական գործերից, վերջացրած մյուզիքլներով և վավերագրական դրամաներով: Հատուկ ծրագիր է մշակված նաև ինքլյուզիվ թատրոն ներկայացնելու ուղղությամբ, որտեղ ընդգրկված են առանձնահատուկ զարգացվածության դերասանները:

Այս փառատոնը կարևոր է նաև այն բանով, որ շահագրգիռ պետական և ոչ պետական կառույցները հնարավորություն կստանան այս մակարդակում ընդհանուր պատկեր ձևավորել երկրի թատերական համապատկերի, ակտիվ թատերախմբերի և օժտված դերասանական հերթափոխի մասին:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 765 անգամ