Գործադուլ է հայտարարել Հռոմի օպերային թատրոնը11.29.2013
Ընթացիկ տարվա նոյեմբերի 27-ին նախատեսված նոր թատերաշրջանի բացումը Հռոմի օպերայում չի կայացել աշխատակիցների հայտարարած գործադուլի պատճառով, հաղորդում է «gazeta.ru»-ն:
Արհմիությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք չեն բավարարվելու միայն թատերաշրջանի բացման օրը նախատեսված Ջ. Վերդիի «Էրնանի» օպերայի պրեմիերայի խափանմամբ, այլ պիտի տապալեն նաև Վերդիի այդ ստեղծագործության բոլոր մյուս ներկայացումնները:
Բողոքի պատճառ հանդիսացել է այն, որ թատրոնի կառավարումը որոշվել է իրականացնել արտակարգ ռեժիմով՝ կապված առաջացած բարդ ֆինանսական հիմնախնդիրների հետ:
Հռոմի օպերան իր առաջին թատերաշրջանի բացումը կատարել է 1880թ.-ի նեյեմբերի 27-ին՝ Ջակոմո Ռոսսինիի «Շամիրամ» օպերայի ներկայացմամբ: Թատրոնը մինչև 1928թ.-ն կրում էր «Costanzi», իսկ մինչև 1946թ.-ն «Թագավորական օպերային թատրոն» անվանումը: 1946թ.-ից մինչև այսօր այն հանդես է գալիս «Հռոմի օպերային թատրոն» անունով, ունի 2200 նստատեղով հանդիսասրահ, սեփական օպերային և բալետային թատերախմբեր և դասական պարարվեստի դպրոց:
Ավելացնենք, որ այս մշակութային օջախը համարվում է Իտալիայի լավագույն օպերային թատրոններից մեկը: