Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմում հայտնվել են նոր մարդիկ, այդ թվում նաև անվտանգության աշխատակիցներ

11.29.2013

«Ուղղափառ ակտիվիստները» ընդհատել են Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի (МХТ) «Իդեալական ամուսինը» ներկայացումը՝ պահանջելով վերջ տալ «սրբապղծությանը»,- հաղորդում է «РИА Новости»-ն:

Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի Պետական վարչությունից հայտարարել են թատրոնի հասցեով խուլիգանական արարքներ կատարած երկու մարդկանց ձերբակալության մասին:

«Այսօր МХТ-ում, որտեղ ես նստած էի դահլիճի 2-րդ շարքում, «Իդեալական ամուսինը» ներկայացման ընթացքում բեմ դուրս եկավ Էնտեոն՝ մի ուղղափառ հավատի աղջկա հետ: Նրանք հանգիստ երևացին կուլիսներից՝ ներկայացման ռիթմին և ոճին համահունչ և սկսեցին բղավել. «Ի՞նչ եք դուք անում, մի՞թե դուք չեք հասկանում՝ սա սրբապղծություն է: Դադարեցրեք»: Եվ էլի սրա նման ինչ-որ բաներ: Աղջիկը միանգամայն ոչ ցուցադրական և շատ բնական սկսեց լաց լինել: Եթե դա լիներ դերասանական բեմել, ապա շատ ուժեղ և ներգործուն կլիներ»,- պատմել է այս ամենին ականատես հանդիսատեսներից մեկը:

Նա նաև նշել է,որ ինքն անմիջապես հասկացել է, որ սա ներկայացման ինչ-որ դրվագ չէ, այլ, իրոք, Էնտեոն է և նրան ուղեկցող աղջիկն էլ նրա հետևորդներից է: «Նրանք հայտնվեցին ներկայացման ամենավառ պահին և այնպիսի տպավորություն էր, որ կատարվողը բեմադրության մի մասն է: Դա ռեժիսորի կողմից մեծագույն գյուտ կհամարվեր»,-նշել է ականատեսը:

Իսկ հետո բեմում հայտնվել են նոր մարդիկ, այդ թվում նաև անվտանգության աշխատակիցներ և դուրս տարել նրանց: Ներկայացումը վերսկսվել է այս միջադեպից մոտ 10 րոպե հետո:

Ավելացնենք, որ Դմիտրի Էնտեոն Մոսկվայի Դանիիլ արարչի առաքելության կենտրոննի ակտիվիստ է: Նա իր «Twitter»-ի էջում այս քայլը կատարելուց առաջ գրել է այսպիսի տողեր. «Սոդոմ և արգահատանք կա սրբազանության վրա: Մենք դրան վերջ կտանք»:

Իսկ այս դեպքից հետո ներկայացման ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը համացանցի իր «Facebook»-ի էջում գրել է «Ինձ, ահա, թվում է, որ այդ հիմարիկի համար չարժե գովազդ անել»:
Անգլիացի դրամատուրգ Օսկար Ուայլդի ստեղծագործությունների հիման վրա Բոգոմոլովի բեմականացրած «Իդեալական ամուսինը» ներկայացումը մտցված է Ռուսաստանի ամենահեղինակավոր թաթերական մրցանակաբաշխության՝ «Ոսկե դիմակ» անվանացանկում: Բոգոմոլովը հայտնի է իրականության նկատմամբ սատիրայի տարրերով գունազարդած իր խիստ արմատական և պրովակացիոն բեմականացումներով:

Մի քանի օր առաջ նա հայտարարել էր թատրոնից իր հեռանալու մասին: Նրա այդ քայլը կապում են այն բանի հետ, որ МХТ-ի ղեկավարությունը որոշ խմբագրումների անհրաժեշտություն է տեսել նրա նոր բեմադրության՝ «Կարամազովները» ներկայացման մեջ:
    Դիտվել է 1130 անգամ