Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հնդկական տարբերակում «Մակբեթը» վերածվել է հանդիմանություն արտահայտող բառի

10.24.2019


Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնի հանդիսատեսները թատերական օլիպիադայի շրջանակներում հնարավորություն են ստացել հնդկական «Խորուս» թատերախմբի կատարմամբ նորովի ընթերցել Շեքսպիրի «Մակբեթը»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Հայտնի դասական ողբերգությունը հնդիկ արտիստների կատարմամբ ներկայացվել է ժամանակակից գծագրությամբ: Ռեժիսորը բացահայտ խոսում է բռնության և նյութապաշտության մասին:

«Ես ցանկացել եմ արտահայտվել 21-րդ դարի կարևոր հիմնախնդրի մասին: Նայելով գործող գլխավոր անձանց՝ Մակբեթին և նրա կնոջը, մենք հասկանում ենք, որ նրանց ընտանիքը ագահության, միայն ցանկությունների և դաժանության մարմնացումն է»,- ասել է ռեժիսոր Ռաթան Թիամը:

Նրա կարծիքով ժամանակակից մարդիկ խոցելի են այդ հասկացությունների առաջ և ապրում են վտանգավոր մեկուսացման մեջ: Մարդիկ ունեն ցանկություններ, բայց ինչով են դրանք պայմանավորված: Ըստ ռեժիսորի դրանք աննպատակ են: Բառերը անցնում են, իսկ դրանց տեղում ավերածություն է և հիասթափություն:

Ներկայացման մեջ Մակբեթ անունը գրեթե վերածվել է հանդիմանության: Դա հիվանդություն է, որը ախտահարում է ոչ թե մարմինը, այլ՝ հոգին: Դրա նշաններն են բռնությունը և ագահությունը: Այդ սարսափելի վարակով ամենից շատ ախտահարվածը հենց ինքը՝ գլխավոր հերոս Մակբեթն է:

Բեմում գրեթե չկա դեկորացիա: Դերասանները հանդիսատեսների հետ խոսում են իրենց յուրահատուկ ձևերով: Ներկայացումը չի թարգմանվում: Ռեժիսորի ասելով, շեքսպիրյան ողբերգությունը թարգմաության կարիք չունի և հասկանալի է ցանկացած լեզվով:

Ինքնատիպ են նաև ներկայացման հերոսների հագուստները, որոնք ռեժիսոր Ռաթան Թիամի մտահղացումներն են:

Դրանք և նույնիսկ դերասանների դիմահարդարումը ցեղային ոճավորմամբ են արված: Ռեժիսորը ասում է, որ այս բեմադրության համար իրենք մտահղացել են սեփական պաշտամունքը: «Մենք ծագումով Մանիփուռի նահանգից ենք, որտեղ բազմաթիվ ցեղեր են ապրում և յուրաքանչյուրն ունի իր հագուստը, սեփական լեզուն»,- տեղեկացնում է Ռաթան Թիամը:

Ներկայացումը ընթանում է կենդանի երաժշտության ուղեկցությամբ: Կուլիսներում հնչում են թմբուկներ, դերասանները երգում են ակապելլա: Ողջ գործողությունը տեղի է ունենում կիսախավարում: Սա բեմադրություն է մարդկային հոգու մութ կողմերի մասին, զրույց սեփական խղճի հետ: Դա ռեժիսորական մտահղացում է և հանդիսատեսն ինքն է որոշում, թե որքանով է այդպիսի ընթերցումը համընկնում իր սպասելիքին:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 763 անգամ