Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ցանկանում է հեռանալ այս անհեռանկար վայրից...

10.25.2019


Նախօրեին, հոկտեմբերի 24-ին, Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնի համերգային դահլիճում Վալերի Գերգիևը հանդիսատեսին է ներկայացրել հազվադեպ կատարվող մի ստեղծագործություն՝ Կլոդ Դեբյուսիի «Պելլեասը և Մելիզանդան» օպերան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Օպերայի համար գրական հենք է ծառայել Մորիս Մետերլինկի համանուն պիեսը: Այն առաջին անգամ բեմադրվել է Փարիզում՝ 1902թ.-ի ապրիլի 30-ին: Բոլորը չէ, որ լսելուց հետո, միանգամից, ընդունել են այս ստեղծագործությունը, սակայն ժամանկի ընթացքում դրա գնահատականներն անընդհատ բարձրացել են: Ֆրանսիացիների համար Դեբյուսիի այս ստեղծագործությունը վերածվել է ազգային հպարտության և պատմական իրադարձության՝ խորհրդանշելով 20-րդ դարասկիզբը երաժշտության մեջ:

Այնուամենայնիվ չնայած գործիքավորման և վոկալ պարտիաների գեղեցկությանը, օպերան հազվադեպ է բեմադրվում:
Մարինյան թատրոնում բեմադրությունն իրականացրել է Աննա Մատիսոնը:

«Իմ նպատակն է, որ 4-րդ պատկերից հետո մենք բոլորս ցավենք յուրաքանչյուր հերոսի համար: Գոլոն սիրում և համբերում է: Նա անսահման գնահատում է ճակատագրի այն նվերը երբ ինքդ ես սիրում, քանի որ նրան արդեն թվում էր, որ այդ զգացմունքն ունենալու համար անընդունակ է»,- բացատրել է ռեժիսորը և կարծիք հայտնել, որ դրա հետ միասին պետք է ափսոսալ նաև Պելլեասին, որը ցանկանում է հեռանալ այս անհեռանկար վայրից, քանի որ նրա երիտասարդությունը ձգտում է ազատության: Սակայն նրան այդ հարցում ոչինչ չի կարող օգնել: Նա ճակատագրով դատապարտված է, ինչպես և այստեղ գտնվող յուրաքանչյուրը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 826 անգամ