Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փողը կարող է հայտնվել նաև դիպլոմային աշխատանքներ ցուցադրելով

10.29.2019


Մոսկվայի թատերական բուհերի ղեկավարների՝ «Տնօրենների օթյակի» նախաձեռնությամբ, երիտասարդ արտիստների գործունեությունը խթանելու նպատակով նախատեսում է կյանքի կոչել նոր նախագիծ, որի համաձայն ոլորտի կրթօջախների դիպլոմային ներկայացումները հնարավոր կլինի ցուցադրել ոչ միայն բուհական հարթակներում, այլ նաև քաղաքային մշակութային կենտրոնների բեմերում: Այդ մասին բուհերի ղեկավարների հերթական հավաքի ժամանակ հոկտեմբերի 28-ին, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Լեոնիդ Օշարինը:

Սակայն մինչ այդ նախագիծը սկսելու համար գործնական քայլերի ձեռնարկումը պաշտոնյան կարևորել է որոշ նախապատրաստական աշխատանքներ կատարելու անհրաժեշտությունը: Ըստ նրա, դեռ անհրաժեշտ է այդպիսի ներկայացումների համար կազմակերպել հանդիսատեսներին, անցկացնել տեղեկատվական աշխատանքներ, որպեսզի «դահլիճները լցվեն այնպես, ինչպես որ ցանկալի է»:
Մոսկվայի քաղաքային իշխանությունները հույս ունեն, որ այս եղանակով իրենց արտաբյուջետային եկամուտները ավելացնելու հնարավորություն կստանան թե թատրոնները, թե մշակութային կենտրոնները և թե քաղաքապետարանը:

«Տնօրենների օթյակը» մի հարթակ է, որտեղ հանդիպում, սեփական փորձը գործընկերների հետ կիսում, գործնական հարցեր են քննարկում Մոսկվայի թատրոնների տնօրենները: Նախօրեին, երբ քննարկման դրվեց ուսանողների դիպլոմային աշխատանքներին առավել մեծ հանրային հնչեղություն տալու հարցը, տնօրենների այդպիսի հավաքն անցկացվում էր 10-րդ անգամ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 814 անգամ