Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կույր հանդիսատեսին հասցեագրված բեմադրությունը ձևավորվել է ըստ երեխաների նկարչական գործերի

11.05.2019


Օրերս Ռուսաստանի Պերմ քաղաքի օպերայի և բալետի թատրոնն առաջին անգամ հարմարեցված բեմադրություն է ներկայացրել կույր և վատ տեսնող երեխաների համար: Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»-ն:

Որպեսզի «Վերնատնակ-տնակ» («Տերեմ-տերեմոկ») բեմադրության ընթացքը տեսողությունից զուրկ կամ սահմանափակ հնարավորություն ունեցող երեխաները կարողանան լիարժեք ընկալել, հեղինակները հատուկ նրանց համար նախապատրաստել էին համապատասխան մեկնաբանություններ: Դրանք երեխաներն ունկնդրում էին ականջակալներով, որոնք հաղորդավարը ներկայացնում էր խոսքով՝ ինչպիսի դեկորացիաներ են տեղադրված բեմում, վերապատմում էր միզանսցենները և բեմում ձևավորվող այլ մանրամասներ:

Ներկայացման նախապատրաստության մեջ թատրոնին մեծապես օժանդակել է Պերմի տարածաշրջանի կույր երեխաների համար գործող գրադարանը, որն, ի դեպ, այս հանդիսատեսների համար պատրաստել և տպագրել է նաև ներկայացման բրայլյան տառատեսակներով ծրագրեր:

Արժե նշել նաև այն, որ «Վերնատնակ-տնակ» բեմադրության ստեղծագործական խումբը առաջնորդվել և ներշնչվել է երեխաների հեղինակած նկարչական գործերով: Դրանցով են պրոֆեսիոնալ արտիստները, բեմադրիչը, նկարիչը և մյուսները կողմնորոշվել, թե ինչպիսի դետալներ օգտագործեն դեկորացիաների մեջ, ինչ ոճի հագուստներ ու կեղծամներ պիտի կրեն հերոսները, ինչպիսին է լինելու նրանց դիմահարդարումը և էլի մի շարք հարցեր:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 725 անգամ