Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ Զասլավսկու, մինչև «SounDrama»-ն ոչ մեկը ձայնով չի զբաղվել որպես բեմադրության մաս

11.07.2019

Ռուսաստանի թատերական արվեստի պետական ինստիտուտը դրամատուրգիայի և ռեժիսուրայի ինստիտուտի և «SounDrama» կենտրոնի հետ թատերական գործիչների համար կազմակերպում է ստեղծագործական «Ակուստիկ ընթերցում» լաբորատորիա, որտեղ մասնակիցները կարող են ծանոթանալ սաունդրամայի սինթետիկ մեթոդին: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Սաունդրամա» ժանրը զարգանում է երաժշտության, պլաստիկայի և դրամատիկական թատրոնի հատման վայրում: Լաբորատորիայի նպատակն է ստեղծագործական երիտասարդության միավորումը և փորձի փոխանակությունը: Մասնակիցները հնարավորություն կստանան ուսումնասիրել երաժշտական և դրամատիկական թատրոնների նոր ձևերը, ինչպես նաև բեմադրական փորձերի ժամանակ ռեժիսորների, կոմպոզիտորների և խորեոգրաֆների փոխհամագործակցության նոր մեթոդները:

«Մենք արդեն բավականին գիտելիքներ ենք կուտակել և ցանկանում ենք այդ մեթոդը, որին մենք տիրապետում ենք, փոխանցել գործնական պարապմունքով»,- ասել է «SounDrama»-ի հիմնադիր Վլադիմիր Պանկովը:

Նա նշել է, որ պարապմունքներին կլինեն 5 թիմ,, որոնցից ամեն մեկի հետ կաշխատի մեկական ռեժիսոր, կոմպոզիտոր և խորեոգրաֆ: Նրանց կմիանան նաև երաժիշտները, պարողները, դերասանները: Նրանք ինքնուրույն կաշխատեն 10 օր, որից հետո «Ակուստիկ ընթերցման» շրջանակում 7 օրում պետք է հավաքվեն բեմադրություններ...

Ասենք, որ այս նախագծին ընդհանուր առմամբ մասնակցելու է 80 մարդ:

Մասնակցության հայտերը միջազգային մասշտաբի են: Դիմում են ոչ միայն Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններից, այլև Ուզբեկստանից, Ղազախստանից, Կիրգիզիայից և նույնիսկ Թայվանից:

Լաբորատորիան կընթանա նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը՝ «Թատրոնի ապագայի շաբաթ» փառատոնի շրջանակներում:
«Մենք ցանկանում ենք տեսնել այնպիսի թատրոն, որը կդառնա նոր խոսք»,- նշել է Ռուսաստանի թատերական արվեստի պետական ինստիտուտի տնօրեն Գրիգորի Զասլավսկին:

Նրա ասելով սաունդրամայի հիմնադիր Վլադիմիր Պանկովը այն մարդկանցից է, որը իսկապես ինչ-որ նոր բան է մտածել ժամանակակից ռուսական թատրոնում: Զասլավսկին ընդգծել է, որ մինչև սաունդրաման ոչ մեկը ձայնով չի զբաղվել որպես բեմադրության մաս:

Հավելենք, որ լաբորատորիայում կկազմակերպվի նաև կրթական ծրագիր, որը կվարեն սաունդրամայի սինթետիկ մեթոդի մեջ մասնագիտացած վարպետները:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 717 անգամ